https://arm.sputniknews.ru/20240216/nikvol-pashinjann-inch-kap-uni-ajs-ameni-het-vahan-qervobjan-72353907.html
Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ. Վահան Քերոբյան
Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ. Վահան Քերոբյան
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը համոզված է, որ էկոնոմիկայի նախարարությունում իրեն արժանի փոխարինողներ կան։ 16.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-16T13:28+0400
2024-02-16T13:28+0400
2024-02-16T13:47+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/10/72352483_0:452:1200:1127_1920x0_80_0_0_01a81d290bcbb5e18f279c9726665403.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական չի համարում։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում` պատասխանելով լրագրողների հարցերին։Լրագրողները հետաքրքրվեցին` երբ Քերոբյանն իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի։«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»,–ասաց Քերոբյանը։Հետո նա իր հերթին լրագրողներից հետաքրքրվեց` արդյոք նոր նախարար նշանակվել է, թե ոչ։Հարցին, թե այս պահին միայն դա է իրեն հետաքրքրում, Քերոբյանը դրական պատասխան տվեց։Լրագրողներից մեկը հարցրեց` նախարարությունում նրան արժանի փոխարինողներ կա՞ն, Քերոբյանը վստահ պատասխանեց. «Այո՛, իհարկե կան»,–ասաց նա։Հարցին՝ իրեն արժանի փոխարինող ում է տեսնում, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ չկան։Արձագանքելով լրագրողներին` նախկին նախարարը նշեց, որ հնարավոր թեկնածուներից Գևորգ Պապոյանի (ԱԺ պատգամավոր) մասին շատ լավ կարծիք ունի, իսկ Նարեկ Տերյանի (էկոնոմիկայի փոխնախարար) մասին` ավելի շատ։Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ ՔՊ–ում դժգոհ էին Քերոբյանից և նրան յուրային չէին համարում, ախկին նախարարը պատասխանեց, որ ինքը ՔՊ–ում մի շարք ընկերներ ունի։Նշենք, որ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։Քիչ առաջ նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/10/72352483_0:292:1200:1192_1920x0_80_0_0_dbdd3047cf02288b1548c91419841ec1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վահան քերոբյան
հայաստան, նիկոլ փաշինյան, վահան քերոբյան
Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ. Վահան Քերոբյան
13:28 16.02.2024 (Թարմացված է: 13:47 16.02.2024) Վահան Քերոբյանը համոզված է, որ էկոնոմիկայի նախարարությունում իրեն արժանի փոխարինողներ կան։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական չի համարում։ Նա այդ մասին հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողները հետաքրքրվեցին` երբ Քերոբյանն իր ազատման մասին գրում էր համացանցում և շնորհակալություն հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կարո՞ղ էր պատկերացնել, որ դատարանում կհայտնվի։
«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»,–ասաց Քերոբյանը։
Հետո նա իր հերթին լրագրողներից հետաքրքրվեց` արդյոք նոր նախարար նշանակվել է, թե ոչ։
Հարցին, թե այս պահին միայն դա է իրեն հետաքրքրում, Քերոբյանը դրական պատասխան տվեց։
Լրագրողներից մեկը հարցրեց` նախարարությունում նրան արժանի փոխարինողներ կա՞ն, Քերոբյանը վստահ պատասխանեց. «Այո՛, իհարկե կան»,–ասաց նա։
Հարցին՝ իրեն արժանի փոխարինող ում է տեսնում, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ չկան։
Արձագանքելով լրագրողներին` նախկին նախարարը նշեց, որ հնարավոր թեկնածուներից Գևորգ Պապոյանի (ԱԺ պատգամավոր) մասին շատ լավ կարծիք ունի, իսկ Նարեկ Տերյանի (էկոնոմիկայի փոխնախարար) մասին` ավելի շատ։
Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ ՔՊ–ում դժգոհ էին Քերոբյանից և նրան յուրային չէին համարում, ախկին նախարարը պատասխանեց, որ ինքը ՔՊ–ում մի շարք ընկերներ ունի։
Նշենք, որ Քերոբյանը
մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։