https://arm.sputniknews.ru/20240216/hh-karavarutjuny-ev-amazony-patrast-en-zargacnel-hamagvortsakcutjuny-72375495.html
ՀՀ կառավարությունը և Amazon–ը պատրաստ են զարգացնել համագործակցությունը
ՀՀ կառավարությունը և Amazon–ը պատրաստ են զարգացնել համագործակցությունը
Sputnik Արմենիա
Փաշինյանի և ընկերության ղեկավարների համատեղ հանդիպմանը անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանը։ 16.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-16T20:12+0400
2024-02-16T20:12+0400
2024-02-16T20:45+0400
նիկոլ փաշինյան
amazon
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/10/72375228_0:21:1670:960_1920x0_80_0_0_b9d9f59ac5b4ee3cc424a4d5857289d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Կողմերը քննարկել են ՀՀ կառավարությանը և Amazon–ի միջև փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն են հայտնել ավելի ամրապնդել համագործակցությունը։Փաշինյանը մասնակցել է նաև փակ ձևաչափով անցկացով «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:Նշենք, որ պետական թվային ծրագրի կատարման ուշացման պատճառով աշխատանքից ազատվել էր «հայթեքի» նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր գերատեսչությունների համար միասնական, պաշտպանված տվյալների բազա։ Այս նախագծում կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արտասահմանյան հայտնի ՏՏ ընկերությունների հետ ՝ պայմանով, որ նշված տվյալները պահպանվեն Հայաստանում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյուխեն անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով։Փաշինյանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/10/72375228_146:0:1630:1113_1920x0_80_0_0_1b013df2388be76c558d6e3dd550ccff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, amazon
ՀՀ կառավարությունը և Amazon–ը պատրաստ են զարգացնել համագործակցությունը
20:12 16.02.2024 (Թարմացված է: 20:45 16.02.2024) Փաշինյանի և ընկերության ղեկավարների համատեղ հանդիպմանը անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեի և Մաքս Պետերսոնի հետ: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարությանը և Amazon–ի միջև փոխգործակցությանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն են հայտնել ավելի ամրապնդել համագործակցությունը։
«Ներկայում ընկերությունը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկումների և երկխոսության փուլում են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթություններից են»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը մասնակցել է նաև փակ ձևաչափով անցկացով «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:
Նշենք, որ պետական թվային ծրագրի կատարման ուշացման պատճառով աշխատանքից ազատվել էր «հայթեքի» նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր գերատեսչությունների համար միասնական, պաշտպանված տվյալների բազա։ Այս նախագծում կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արտասահմանյան հայտնի ՏՏ ընկերությունների հետ ՝ պայմանով, որ նշված տվյալները պահպանվեն Հայաստանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով
մեկնել է Մյուխեն անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով։