https://arm.sputniknews.ru/20240215/vahan-qervobjanin-kanchel-en-hh-qnnchakan-kvomite-72320062.html
Վահան Քերոբյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե
Վահան Քերոբյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալ էր սկսվել հունվարի 31-ից։ 15.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-15T14:58+0400
2024-02-15T14:58+0400
2024-02-15T15:36+0400
վահան քերոբյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70897633_0:49:1600:950_1920x0_80_0_0_96ac5eb33b08ebad301c4d800859100e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քիչ առաջ մտել է ՀՀ քննչական կոմիտե, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։Փետրվարի 14-ին նա հայտնել էր, որ հրաժարական է տալիս նախարարի պաշտոնից։Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալ էր սկսվել հունվարի 31-ից։Նախ Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։Այս գործով արդեն կալանավորվել են «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70897633_133:0:1553:1065_1920x0_80_0_0_4db8db52638d4314d01f758db5762af2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հհ քննչական կոմիտե
վահան քերոբյան, հհ քննչական կոմիտե
Վահան Քերոբյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե
14:58 15.02.2024 (Թարմացված է: 15:36 15.02.2024) ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալ էր սկսվել հունվարի 31-ից։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը քիչ առաջ մտել է ՀՀ քննչական կոմիտե, հայտնում են
Sputnik Արմենիայի աղբյուրները։
Փետրվարի 14-ին նա
հայտնել էր, որ հրաժարական է տալիս նախարարի պաշտոնից։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալ էր սկսվել հունվարի 31-ից։
Նախ Անի Իսպիրանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալեցին 7 անձանց։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Այս գործով արդեն կալանավորվել են «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ ընկերության աշխատակցուհիներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։
Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։