https://arm.sputniknews.ru/20240215/sankt-peterburgum-bacvel-e-erebunu-ankjuny-ermitazhum-cucahandesy-72336735.html
Սանկտ Պետերբուրգում բացվել է «Էրեբունու անկյունը Էրմիտաժում» ցուցահանդեսը
Սանկտ Պետերբուրգում բացվել է «Էրեբունու անկյունը Էրմիտաժում» ցուցահանդեսը
Sputnik Արմենիա
Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: 15.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-15T19:15+0400
2024-02-15T19:15+0400
2024-02-15T19:17+0400
էրմիտաժ
սանկտ պետերբուրգ
էրեբունի
թանգարան
ցուցահանդես
միխայիլ պիոտրովսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72333840_0:0:1281:721_1920x0_80_0_0_b144797e8c51a6ad2c2732f0a8621b8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում բացվել է «Էրեբունու անկյունը Էրմիտաժում» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։Նշվում է, որ ցուցահանդեսը բացել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Միջոցառումը կազմակերպվել է Էրմիտաժի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցության շրջանակում:Հարությունյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են տալիս ավելի լավ և ավելին իմանալ Հայաստանի՝ որպես մարդկության զարգացման բնօրրաններից մեկի հնագույն պատմության մասին:«Այսօր կարելի է հաշված րոպեների ընթացքում խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը, որը կերտվել է արյունով և մարդկային սխրանքներով։ Դա վերաբերում է նաև Հայաստանի հնագույն պատմությանը, որն այսօր որոշ երկրներ փորձում են փոխել ՝ դիմելով էժանագին գործիքների՝ դրանք ստորադասելով իրենց շահերին», - հայտարարել է Հարությունյանը։Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:Մրցանակը նրան հանձնել է դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72333840_0:0:1137:852_1920x0_80_0_0_dc6f873e0332a5debb36c2966254019e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էրմիտաժ, սանկտ պետերբուրգ, էրեբունի, թանգարան, ցուցահանդես, միխայիլ պիոտրովսկի
էրմիտաժ, սանկտ պետերբուրգ, էրեբունի, թանգարան, ցուցահանդես, միխայիլ պիոտրովսկի
Սանկտ Պետերբուրգում բացվել է «Էրեբունու անկյունը Էրմիտաժում» ցուցահանդեսը
19:15 15.02.2024 (Թարմացված է: 19:17 15.02.2024) Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում բացվել է «Էրեբունու անկյունը Էրմիտաժում» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
Նշվում է, որ ցուցահանդեսը բացել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Միջոցառումը կազմակերպվել է Էրմիտաժի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցության շրջանակում:
Հարությունյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են տալիս ավելի լավ և ավելին իմանալ Հայաստանի՝ որպես մարդկության զարգացման բնօրրաններից մեկի հնագույն պատմության մասին:
«Այսօր կարելի է հաշված րոպեների ընթացքում խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը, որը կերտվել է արյունով և մարդկային սխրանքներով։ Դա վերաբերում է նաև Հայաստանի հնագույն պատմությանը, որն այսօր որոշ երկրներ փորձում են փոխել ՝ դիմելով էժանագին գործիքների՝ դրանք ստորադասելով իրենց շահերին», - հայտարարել է Հարությունյանը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Մրցանակը նրան հանձնել է դեսպան Վաղարշակ Հարությունյանը։