https://arm.sputniknews.ru/20240215/objektiv-klini-ete-datavvor-bakhshijany-pvokhhatucum-pahanji-datakhazutjunic-pastaban-72321117.html
Օբյեկտիվ կլինի, եթե դատավոր Բախշիյանը փոխհատուցում պահանջի դատախազությունից. փաստաբան
Օբյեկտիվ կլինի, եթե դատավոր Բախշիյանը փոխհատուցում պահանջի դատախազությունից. փաստաբան
Sputnik Արմենիա
Արսեն Սարդարյանի խոսքով` դատախազության այս քայլն ավելի շատ բարոյական դաշտում էր։ 15.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-15T15:36+0400
2024-02-15T15:36+0400
2024-02-15T15:40+0400
բորիս բախշիյան
փաստաբան
հհ դատախազություն
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38217512_0:0:1280:720_1920x0_80_0_0_4b1de0106e21fc4c1ace497913630c68.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց դատավորից` նրան անհիմն մեղադրելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ դա դատախազության` օրենքով սահմանված պարտականությունն է։Ավելի վաղ հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել էր։Դատախազության այս քայլն, ըստ նրա, ավելի շատ բարոյական դաշտում է, երբ մեր իրավապահ մարմինները ներողություն են խնդրում դատավորի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմամբ նրա հեղինակությունը խաթարելու համար։Արդյոք մեր դատաիրավական համակարգում դատախազության կողմից ներողություն խնդրելու պրակտիկա էլի եղե՞լ է հարցին Սարդարյանը պատասխանեց, որ այլ տարբերակ չկար, քանի որ օրենքով դատավորի նկատմամբ գործած սխալի դեպքում իրավապահ համակարգը պարտավոր էր պաշտոնական ներողություն խնդրել։Ինչ վերաբերում է փոխհատուցում պահանջելուն, ապա Սարդարյանը նշեց, որ Բորիս Բախշիյանի հետ այդ հարցը դեռ չի քննարկել։Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել էր 2021–ի փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38217512_150:0:1110:720_1920x0_80_0_0_a81bb2b7d01a980b7b1ba2b212860c1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բորիս բախշիյան, փաստաբան, հհ դատախազություն, դատավոր
բորիս բախշիյան, փաստաբան, հհ դատախազություն, դատավոր
Օբյեկտիվ կլինի, եթե դատավոր Բախշիյանը փոխհատուցում պահանջի դատախազությունից. փաստաբան
15:36 15.02.2024 (Թարմացված է: 15:40 15.02.2024) Արսեն Սարդարյանի խոսքով` դատախազության այս քայլն ավելի շատ բարոյական դաշտում էր։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց դատավորից` նրան անհիմն մեղադրելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ դա դատախազության` օրենքով սահմանված պարտականությունն է։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել էր։
«ՀՀ գլխավոր դատախազությանը ներողություն խնդրելու պահանջով ամիսներ առաջ էինք դիմել, պատասխան չէր եկել, նորից էինք դիմել ու ասացին, որ ներողություն խնդրելու որոշումը հրապարակվել է մեկ ամիս առաջ»,– նշեց փաստաբանը։
Դատախազության այս քայլն, ըստ նրա, ավելի շատ բարոյական դաշտում է, երբ մեր իրավապահ մարմինները ներողություն են խնդրում դատավորի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմամբ նրա հեղինակությունը խաթարելու համար։
Արդյոք մեր դատաիրավական համակարգում դատախազության կողմից ներողություն խնդրելու պրակտիկա էլի եղե՞լ է հարցին Սարդարյանը պատասխանեց, որ այլ տարբերակ չկար, քանի որ օրենքով դատավորի նկատմամբ գործած սխալի դեպքում իրավապահ համակարգը պարտավոր էր պաշտոնական ներողություն խնդրել։
Ինչ վերաբերում է փոխհատուցում պահանջելուն, ապա Սարդարյանը նշեց, որ Բորիս Բախշիյանի հետ այդ հարցը դեռ չի քննարկել։
«Կարծում եմ` օբյեկտիվ կլինի, եթե նա փոխհատուցում պահանջի։ Ես նրան դա կառաջարկեմ. իրավական պետության կայացման համար այս գործիքներից պետք է ամբողջությամբ օգտվել, որ պետությունն էլ վաղը հետևողական լինի համապատասխան կառույցներում նման խախտումներ, չարաշահումներ թույլ չտալու համար»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել էր 2021–ի փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվեր։
Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հարուցված քրգործի շրջանակում։