00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կադրային նշանակումները ՀՀ ԶՈւ ղեկավար կազմում վաղուց էին հասունացել․ փորձագետ

© Photo : official site of MoD of RAМинистр обороны Сурен Папикян обошел боевые позиции на юго-восточной границе страны (2 марта 2023). Армeния
Министр обороны Сурен Папикян обошел боевые позиции на юго-восточной границе страны (2 марта 2023). Армeния - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2024
Բաժանորդագրվել
Հայկական բանակում կարևորագույն պաշտոններից մեկը ավելի քան մեկ տարի թափուր էր. սա շատ լուրջ բացթողում է։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունում կադրային նշանակումները վաղուց էին հասունացել, և կարևոր է, որ որոշ թափուր պաշտոններ, որոնցից մեծապես կախված է բանակի գործունեությունը, այլևս թափուր չեն: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Փետրվարի 14-ին նշանակումների քանակով գրեթե աննախադեպ վերադասավորումներ եղան բանակում։ Միանգամից նշանակվեցին ԳՇ պետի երեք տեղակալները, որոնցից մեկը՝ Թեմուր Շահնազարյանը, համատեղության կարգով դարձավ նաև ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ։ Եվս մեկ տեղակալ դարձավ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի արդեն նախկին ղեկավար Արթուր Երոյանը։ Նշանակվել են նաև Գլխավոր շտաբի մի շարք այլ վարչությունների ղեկավարներ, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ խմբավորման (պաշտոնը թափուր էր 2023 թվականի մարտից) և խաղաղապահ բրիգադի հրամանատարներ։
Մանգասարյանն առաջին հերթին ուշադրություն է հրավիրում Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի նշանակման վրա։ Երկրի զինված ուժերում կարևորագույն պաշտոններից մեկն արդեն մեկ տարուց ավելի թափուր էր՝ 2023 թվականի փետրվարի 1-ին այդ պաշտոնից հեռացվեց Արմեն Գյոզալյանը: Նման առանցքային պաշտոնի երկար ժամանակ թափուր լինելը ոչ մի կերպ չի նպաստել հայկական բանակի մարտունակության բարձրացմանը։
«Անկեղծ ասած, ինձ ամենաշատն ուրախացրեց այն, որ վերջապես գլխավոր օպերատիվ վարչության պետ ունենք։ Ովքեր մի փոքր ծանոթ են Գլխավոր շտաբի և ընդհանրապես ռազմական հրամանատարության կառուցվածքին և ֆունկցիոնալությանը, գիտեն, թե ինչու է դա այդքան կարևոր: Հասկանալի է, որ այս պաշտոնում նշանակված Թիմուր Շահնազարյանին որոշ ժամանակ է պետք հարմարվելու, աշխատանքի մեջ խորանալու, նպատակներն ու խնդիրները հասկանալու համար: Մենք մի ամբողջ տարի կորցրեցինք, որովհետև, պայմանական, Շահնազարյանը այդքան ժամանակ կունենար «ինտեգրվելու» և աշխատանքի բոլոր նրբությունները հասկանալու համար»,-նշեց մեր զրուցակիցը։
Մյուս նշանակվածների վերաբերյալ Մանգասարյանը չի ուզում վաղաժամ հետևություններ անել։ Ու թեև նրանցից շատերը սովորել կամ վերապատրաստվել են արևմտյան ռազմական բուհերում, սակայն այդ հանգամանքի վրա չարժե շատ կենտրոնանալ, քանի որ շատ ավելի կարևոր է այն հարցը, թե նրանց գիտելիքներն ու փորձը որքանով օգտակար կլինեն հայկական զինված ուժերի արդիականացման, նրա մարտական ներուժի հզորացման համար։
Փորձագետը չի ուզում համարել, որ ԶՈւ ղեկավարությունում առանցքային կադրային տեղաշարժերի այդ շարքը կապված է սահմանին վերջին սրացման հետ, և որ իշխանությունները ցանկացել են մի փոքր մեղմել հանրային դժգոհությունը, ցույց տալ, թե բանակի ամրապնդման համար թեկուզ ինչ-որ բան արվում է։
Մամուլը նախկինում էլ գրում էր բանակում հնարավոր վերադասավորումների մասին, և նա ավելի շատ հակված է այն վարկածին, որ հայկական դիրքերի գնդակոծումն ու 4 հայ զինվորականների զոհվելը չէր կարող երկար սպասված նշանակումների առիթ դառնալ։ Մյուս կողմից՝ գործող իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կարող են որոշումներ կայացնել ինչ-որ էմոցիաների, հանգամանքների ազդեցությամբ։
ՀՀ զինված ուժերում մի շարք կադրային փոփոխություններ ու նշանակումներ են կատարվել
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք նոր տեղակալներից մեկը մեկ-երկու տարի հետո գլխավոր շտաբի պետ դառնալ, Մանգասարյանը նշեց, որ անարդյունավետ է համարում բարձրաստիճան զինվորականների կարիերայի այդքան արագ աճը:
Նախկինում եղել են կարիերայի արագ առաջխաղացման օրինակներ, սակայն հետևանքները չափազանց տխուր են եղել։ Նա հիշում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում 44-օրյա պատերազմին նախորդած կադրային փոփոխությունները։ Մեկուկես տարվա ընթացքում այնտեղ երեք հրամանատար փոխվեց, էլ չասած ավելի ցածր կոչումով սպաների՝ գնդերի, դիվիզիաների հրամանատարների մասին։ Այս ամենը չէր կարող չանդրադառնալ պատերազմի ժամանակ զորքերի մարտունակության և կառավարման որակի վրա։ Հրամանատարին կամ այս կամ այն վարչության պետին պետք է ժամանակ և հնարավորություն տալ որոշ ժամանակ աշխատել պաշտոնում, փորձ ձեռք բերել, և միայն դրանից հետո պաշտոնը բարձրացնել։
Լրահոս
0