00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ սահմանամերձ վայրերում հիփոթեքի սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվեց ևս մեկ տարով

© Sputnik / David GalstyanСело Воскепар Тавушской области
Село Воскепар Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2024
Բաժանորդագրվել
Այս ծրագրի շահառուները պետք է տվյալ բնակավայրում ունենան հող, լինեն ամուսիններ, ամուսնությունը պետք է ունենա պետական գրանցում, ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik․ Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքներին բնակարանների մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը երկարաձգվեց ևս մեկ տարով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ 2022 թվականին մեկնարկած ծրագրով շուրջ 2000 շահառուի պետք է տրամադրվի վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։
Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի կիրառումը կսահմանափակվի նաև ՀՀ մարզերում
Նրա խոսքով` գործընկեր 4 բանկից արդեն իսկ ստացվել է 412 շահառուի հայտ, որոնցից Տավուշի մարզում` 239, Սյունիքում` 54, Արարատում` 50, Վայոց Ձորում` 47, Գեղարքունիքում` 22։ Բանկերից մինչ այս պահը տրամադրվել է 1.5 մլրդ դրամի վարկ։
«Շատ քաղաքացիներ էլ շինթույլտվությունները ստացել են, սակայն դեռ չեն դիմել բանկ, սակայն առաջիկա օրերին պատրաստվում են դա անել»,– տեղեկացրեց Մկրտչյանը։
Նա ավելացրեց, որ այս ծրագրով պետությունը մինչև 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումար ու դրա գծով առաջացող տոկոսագումարը` 13% տոկոսադրույքով։ Եթե քաղաքացին ընտրել է ավելի թանկ բնակարան, ապա առաջացած տարբերությունն արդեն կվճարի ինքը։
Ըստ նրա` այս ծրագրի շահառուները պետք է տվյալ բնակավայրում ունենան հող, լինեն ամուսիններ, որոնց ամուսնությունը պետք է ունենա պետական գրանցում, ինչպես նաև` ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` ծրագրի այս պայմանները պետք է տարածվեն նաև ԼՂ–ից բռնի տեղահանվածների նկատմամբ։
«ԼՂ–ից բռնի տեղահանվածների պահով հողհատկացման հարցը դեռ կքննարկենք, սակայն ընդհանուր առմամբ պետք է ստեղծենք մեխանիզմներ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար ծրագրերը հասանելի լինեն, այդ թվում` ԼՂ–ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների համար այն ըմբռնմամբ, որ նրանք պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև լավ ցուցանիշ համարեց մինչ այս պահը «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով» արձանագրված ցուցանիշները` նշելով, որ միջին վիճակագրական տվյալներով ՀՀ կառավարությունը օրը մի տան հարց է լուծել։
ՀՀ կառավարությունը հիփոթեքով բնակարան ձեռք բերած սպաներին կսուբսիդավորի 5%–ի չափով
Լրահոս
0