https://arm.sputniknews.ru/20240215/hamashkharhajin-kinvon-karvogh-e-hnchel-hajeren-hajastanum-ezaki-hartak-en-steghtsel-72337480.html
Համաշխարհային կինոն կարող է հնչել հայերեն. Հայաստանում եզակի հարթակ են ստեղծել
Համաշխարհային կինոն կարող է հնչել հայերեն. Հայաստանում եզակի հարթակ են ստեղծել
Sputnik Արմենիա
Հարթակը ստեղծել են Հակոբյան եղբայրները։ Նրանք բարձր որակի «մթնոլորտային» ձայների մեծ հավաքածու են հավաքել: 15.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-15T19:28+0400
2024-02-15T19:28+0400
2024-02-16T10:58+0400
գովազդ
armenian sound էլեկտրոնային հարթակ
ֆիլմ
ձայնագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72326524_0:0:1601:901_1920x0_80_0_0_2fd7a1256ce6bddc1dbc80712f4cfcf3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայաստանում գործարկվել է երկրում առաջին բարձր որակի մթնոլորտային (շրջակա միջավայրի) ձայների Armenian Sound էլեկտրոնային հարթակը: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հարթակի համահիմնադիր, հնչյունային ռեժիսոր Արսեն Հակոբյանը։Հարթակը ձևավորել են Արսենն ու նրա եղբայրը՝ Տիգրանը, աշխատել են ավելի քան երկու տարի՝ ձայնագրելով պրոֆեսիոնալ տեխնիկայով․ Վարդավառ, հարսանիքներ, եկեղեցու զանգերի ղողանջներ, օրորոցային երգեր․․․«Ոգեշնչվել ենք Հայաստանի բնության և նրա հարուստ մշակույթի հանդեպ սիրուց։ Ես ուզում էի այս յուրահատուկ հնչողությունը կիսել աշխարհի հետ, ցույց տալ, թե ինչպես հնչյունները կարող են փոխանցել տարբեր վայրերի մթնոլորտն ու զգացողությունները»,-ասում է Արսեն Հակոբյանը։Հարթակի համահիմնադիրը պատմեց, որ յուրաքանչյուր վայր ընտրվել է ըստ առանձնահատուկ ակուստիկ առանձնահատկությունների, ըստ մթնոլորտը փոխանցելու ունակության։ Օրինակ՝ վանքեր, որոնց պատերը ցանկացած ձայնի արձագանք են ստեղծում, կամ լեռներ՝ իրենց վեհաշուք լռությամբ։ Հակոբյանի խոսքով՝ իրենք փորձել են հնչյունների միջոցով պատմություններ պատմել։Եվ այսպես, հնարավոր է, որ մոտ ապագայում տարբեր ֆիլմերում կամ գովազդներում լսենք շրջակայքի ձայներ, որոնք ձայնագրված են Հայաստանի մետրոյում կամ մանկապարտեզում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72326524_0:0:1397:1047_1920x0_80_0_0_55fb6c6403a4902aca1be9f2c0828717.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գովազդ, armenian sound էլեկտրոնային հարթակ, ֆիլմ, ձայնագրություն
գովազդ, armenian sound էլեկտրոնային հարթակ, ֆիլմ, ձայնագրություն
Համաշխարհային կինոն կարող է հնչել հայերեն. Հայաստանում եզակի հարթակ են ստեղծել
19:28 15.02.2024 (Թարմացված է: 10:58 16.02.2024) Հարթակը ստեղծել են Հակոբյան եղբայրները։ Նրանք բարձր որակի «մթնոլորտային» ձայների մեծ հավաքածու են հավաքել:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայաստանում գործարկվել է երկրում առաջին բարձր որակի մթնոլորտային (շրջակա միջավայրի) ձայների Armenian Sound էլեկտրոնային հարթակը: Այս մասին
Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հարթակի համահիմնադիր, հնչյունային ռեժիսոր Արսեն Հակոբյանը։
Հարթակը ձևավորել են Արսենն ու նրա եղբայրը՝ Տիգրանը, աշխատել են ավելի քան երկու տարի՝ ձայնագրելով պրոֆեսիոնալ տեխնիկայով․ Վարդավառ, հարսանիքներ, եկեղեցու զանգերի ղողանջներ, օրորոցային երգեր․․․
«Ոգեշնչվել ենք Հայաստանի բնության և նրա հարուստ մշակույթի հանդեպ սիրուց։ Ես ուզում էի այս յուրահատուկ հնչողությունը կիսել աշխարհի հետ, ցույց տալ, թե ինչպես հնչյունները կարող են փոխանցել տարբեր վայրերի մթնոլորտն ու զգացողությունները»,-ասում է Արսեն Հակոբյանը։
Հարթակի համահիմնադիրը պատմեց, որ յուրաքանչյուր վայր ընտրվել է ըստ առանձնահատուկ ակուստիկ առանձնահատկությունների, ըստ մթնոլորտը փոխանցելու ունակության։ Օրինակ՝ վանքեր, որոնց պատերը ցանկացած ձայնի արձագանք են ստեղծում, կամ լեռներ՝ իրենց վեհաշուք լռությամբ։ Հակոբյանի խոսքով՝ իրենք փորձել են հնչյունների միջոցով պատմություններ պատմել։
Եվ այսպես, հնարավոր է, որ մոտ ապագայում տարբեր ֆիլմերում կամ գովազդներում լսենք շրջակայքի ձայներ, որոնք ձայնագրված են Հայաստանի մետրոյում կամ մանկապարտեզում: