https://arm.sputniknews.ru/20240215/bvotkini-anvan-hivandanvocy-patrast-e-ir-pvordzy-pvokhancel-hajastani-bzhishknerin-72331111.html
Բոտկինի անվան հիվանդանոցը պատրաստ է իր փորձը փոխանցել Հայաստանի բժիշկներին
Բոտկինի անվան հիվանդանոցը պատրաստ է իր փորձը փոխանցել Հայաստանի բժիշկներին
Sputnik Արմենիա
Բոտկինի հիվանդանոցում իրականացվում են փոխպատվաստումների գրեթե բոլոր տեսակները։ 15.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-15T17:50+0400
2024-02-15T17:50+0400
2024-02-15T17:50+0400
հայաստան
ռուսաստան
հիվանդանոց
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72324215_0:0:1600:901_1920x0_80_0_0_79a62c053e32c7153451c3d38b1da936.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի տրանսպլանտոլոգները Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում ՌԴ գործընկերների փորձին ծանոթանալու հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարեց Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվանի առաջին Պետական բժշկական համալսարանի ապացուցողական բժշկության կենտրոնի ղեկավար, Մոսկվայի Ս․Պ․ Բոտկինի անվան հիվանդանոցի թերապիայի կլինիկայի գիտական ղեկավար Չավդար Պավլովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես և ինչով կարող են ԵԱՏՄ երկրների մասնագետները օգնել Հայաստանի մասնագետներին։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները պետք է ձգտեն, որ բուժառուներին միութենական հանրապետությունների այս կամ այն մասնագիտացված կենտրոններ ուղարկելուց անցում կատարեն միության անդամ պետություններում մասնագետների լայն շրջանակի պատրաստման:«Մենք կարող ենք մեր փորձը փոխանցել, վերապատրաստել հայաստանցի մասնագետներին, որոնք կարող են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ իրականացնել Երևանում։ Ինձ թվում է, որ Հայաստանի մեր գործընկերները հաճույքով կհամագործակցեն։ Այնպես որ հրավիրում եմ այստեղ` Մոսկվա, մասնավորապես` Բոտկինի անվան հիվանդանոց»,-ասաց Պավլովը «ԵԱՏՄ երկրների համագործակցությունը առողջապահության ոլորտում» թեմայով Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամրջի ընթացքում (Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ)։Նա հավելեց, որ Մոսկվայում իրականացվում են ցիտոստատիկների և այլ հակաուռուցքային դեղամիջոցների կլինիկական հետազոտություններ, և առաջիկայում Ռուսաստանն իրեն 80-90 տոկոսով կապահովի դեղամիջոցներով, որոնք հիմա ներկրվում են այլ երկրներից։«Այստեղ շատ մեծ աշխատանք է տարվում, և դա կապված է ոչ միայն մեր հիվանդների բուժման հետ։ Դա նաև ազգային անվտանգության հարց է, ուստի ես կարծում եմ, որ մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել դրանով»,-եզրափակեց Պավլովը։Նշենք, որ Բոտկինի անվան հիվանդանոցում իրականացվում են փոխպատվաստման գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ սրտի, երիկամների և լյարդի:ԵԱՏՄ-ում բժշկական դիպլոմների փոխադարձ ճանաչման շուրջ առայժմ կոնսենսուս չկա. Օմուրբեկովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0f/72324215_135:0:1555:1065_1920x0_80_0_0_0e468f3c77ede7504cb5a4aef67099c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հիվանդանոց, բժիշկ
հայաստան, ռուսաստան, հիվանդանոց, բժիշկ
Բոտկինի անվան հիվանդանոցը պատրաստ է իր փորձը փոխանցել Հայաստանի բժիշկներին
Բոտկինի հիվանդանոցում իրականացվում են փոխպատվաստումների գրեթե բոլոր տեսակները։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի տրանսպլանտոլոգները Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում ՌԴ գործընկերների փորձին ծանոթանալու հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարեց Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվանի առաջին Պետական բժշկական համալսարանի ապացուցողական բժշկության կենտրոնի ղեկավար, Մոսկվայի Ս․Պ․ Բոտկինի անվան հիվանդանոցի թերապիայի կլինիկայի գիտական ղեկավար Չավդար Պավլովը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես և ինչով կարող են ԵԱՏՄ երկրների մասնագետները օգնել Հայաստանի մասնագետներին։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները պետք է ձգտեն, որ բուժառուներին միութենական հանրապետությունների այս կամ այն մասնագիտացված կենտրոններ ուղարկելուց անցում կատարեն միության անդամ պետություններում մասնագետների լայն շրջանակի պատրաստման:
«Մենք կարող ենք մեր փորձը փոխանցել, վերապատրաստել հայաստանցի մասնագետներին, որոնք կարող են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ իրականացնել Երևանում։ Ինձ թվում է, որ Հայաստանի մեր գործընկերները հաճույքով կհամագործակցեն։ Այնպես որ հրավիրում եմ այստեղ` Մոսկվա, մասնավորապես` Բոտկինի անվան հիվանդանոց»,-ասաց Պավլովը «ԵԱՏՄ երկրների համագործակցությունը առողջապահության ոլորտում» թեմայով Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամրջի ընթացքում (Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ)։
Նա հավելեց, որ Մոսկվայում իրականացվում են ցիտոստատիկների և այլ հակաուռուցքային դեղամիջոցների կլինիկական հետազոտություններ, և առաջիկայում Ռուսաստանն իրեն 80-90 տոկոսով կապահովի դեղամիջոցներով, որոնք հիմա ներկրվում են այլ երկրներից։
«Այստեղ շատ մեծ աշխատանք է տարվում, և դա կապված է ոչ միայն մեր հիվանդների բուժման հետ։ Դա նաև ազգային անվտանգության հարց է, ուստի ես կարծում եմ, որ մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել դրանով»,-եզրափակեց Պավլովը։
Նշենք, որ Բոտկինի անվան հիվանդանոցում իրականացվում են փոխպատվաստման գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ սրտի, երիկամների և լյարդի: