https://arm.sputniknews.ru/20240214/zangezur-kensvolvortajin-hamalirum-krkin-yndzarjuts-e-ardzanagrvel-72288874.html
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում կրկին ընձառյուծ է արձանագրվել
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում կրկին ընձառյուծ է արձանագրվել
Sputnik Արմենիա
Ընձառյուծի այս տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T17:31+0400
2024-02-14T17:31+0400
2024-02-14T17:40+0400
ընձառյուծ
խոսրովի անտառ
կարմիր գիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72288431_0:0:1281:720_1920x0_80_0_0_d2525c0e4e0d9eaf4190f4b589ebe33d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» տեսախցիկները կրկին ընձառյուծ են «որսացել»։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։Նախարարությունից հիշեցնում են, որ այս տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։Հիշեցնենք, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում տեղադրված ֆոտոթակարդները վերջին կովկասյան ընձառյուծին «որսացել» են 2023 թ. հոկտեմբերի 27–ին:Հիշեցնենք նաև, որ 2023 թ. օգոստոսի 15–ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդները հազվագյուտ տեսարան էին արձանագրել, որում երևում էր, թե ինչպես է զբոսնում ընձառյուծը։«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Բողաքար» պետական արգելավայրում ընձառյուծ էր երևացել նաև 2020 թվականի դեկտեմբերին։Նշենք, որ ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում։
խոսրովի անտառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72288431_106:0:1066:720_1920x0_80_0_0_d8ce2ae45cb9f88aa4be367b821e7a08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընձառյուծ, խոսրովի անտառ, կարմիր գիրք
ընձառյուծ, խոսրովի անտառ, կարմիր գիրք
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում կրկին ընձառյուծ է արձանագրվել
17:31 14.02.2024 (Թարմացված է: 17:40 14.02.2024) Ընձառյուծի այս տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» տեսախցիկները կրկին ընձառյուծ են «որսացել»։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կրկին արձանագրվել է մեր ընձառյուծը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հիշեցնում են, որ այս տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»։
Հիշեցնենք, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում տեղադրված ֆոտոթակարդները վերջին կովկասյան ընձառյուծին «որսացել» են 2023 թ. հոկտեմբերի 27–ին:
Հիշեցնենք նաև, որ 2023 թ. օգոստոսի 15–ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղադրված
ֆոտոթակարդները հազվագյուտ տեսարան էին արձանագրել, որում երևում էր, թե ինչպես է զբոսնում ընձառյուծը։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Բողաքար» պետական արգելավայրում ընձառյուծ էր երևացել նաև 2020 թվականի դեկտեմբերին։
Նշենք, որ ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում։