https://arm.sputniknews.ru/20240214/voch-mekn-iravunq-chuni-mijamtel-mer-nerqin-gvortserin-pashinjani-khvosnaky-pataskhanel-e-alievin-72298487.html
Ոչ մեկն իրավունք չունի միջամտել մեր ներքին գործերին. Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին
Ոչ մեկն իրավունք չունի միջամտել մեր ներքին գործերին. Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին
Sputnik Արմենիա
Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է մի շարք պայմանավորվածություններ և շարունակում ագրեսիվ հռետորաբանությունը։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T20:17+0400
2024-02-14T20:17+0400
2024-02-14T20:23+0400
նազելի բաղդասարյան
հայաստան
իլհամ ալիև
հայ-ադրբեջանական
ադրբեջան
բաքու
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51532072_0:0:1600:901_1920x0_80_0_0_a101abefa49a0b563ca62b9603967f00.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` նշելով, որ լիազորված է պատասխանել պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երդմնակալության խոսքում կրկին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումների մեջ և պահանջել Երևանից «իր օրենսդրությունը նորմալ վիճակի բերել», այլապես խաղաղության պայմանագիր չի լինի։Նա նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:Ալիևը վերադառնում է Բրյուսե՞լ. Հարությունյանը կարծիքով՝ Բաքուն կոշտացնելու է նկրտումները«Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է»,– գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը և Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի հետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:Դա հարված էր խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությունների մասինԻնչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա, ըստ Բաղդասարյանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:Հայկական կողմից ևս մեկ անգամ կրկնում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, և պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես:
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51532072_176:0:1600:1068_1920x0_80_0_0_9c3adbc4ba57d816fcfae6e355023110.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նազելի բաղդասարյան, հայաստան, իլհամ ալիև, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բաքու, սահմանադրություն
նազելի բաղդասարյան, հայաստան, իլհամ ալիև, հայ-ադրբեջանական, ադրբեջան, բաքու, սահմանադրություն
Ոչ մեկն իրավունք չունի միջամտել մեր ներքին գործերին. Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին
20:17 14.02.2024 (Թարմացված է: 20:23 14.02.2024) Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է մի շարք պայմանավորվածություններ և շարունակում ագրեսիվ հռետորաբանությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այդ մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` նշելով, որ լիազորված է պատասխանել պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երդմնակալության խոսքում կրկին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումների մեջ և պահանջել Երևանից «իր օրենսդրությունը նորմալ վիճակի բերել», այլապես խաղաղության պայմանագիր չի լինի։
«Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին` Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքները Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին»,– գրել է Բաղդասարյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
«Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է»,– գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը և Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի հետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա, ըստ Բաղդասարյանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:
Հայկական կողմից ևս մեկ անգամ կրկնում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, և պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես: