https://arm.sputniknews.ru/20240214/sevan-qkh-i-kacaranneric-durs-en-bervel-tarber-tesaki-kahujq-ev-elektratekhnika-72269140.html
«Սևան» ՔԿՀ-ի կացարաններից դուրս են բերվել տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա
«Սևան» ՔԿՀ-ի կացարաններից դուրս են բերվել տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա
Sputnik Արմենիա
Իրականացված միջոցառումների շրջանակում հայտնաբերվել են նաև բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T10:56+0400
2024-02-14T10:56+0400
2024-02-14T10:57+0400
սևան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
կահույք
բջջային
հեռախոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72268266_0:0:960:540_1920x0_80_0_0_c768597837870e0f753249a1a29fadaf.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարաններից և բնակելի տարածքներից դուրս են բերվել կահույք և էլեկտրատեխնիկա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայության լրատվության բաժինը։Նշվում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ՔԿՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։Արդյունքում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր։«Բացի այդ, կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։Շեշտվում է, որ նման միջոցառումները պարբերական են լինելու։Նշենք, որ վերջերս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել էր մամուլում տարածված տեղեկությունները, թե ՔԿՀ-ներում անհնազանդություններ են լինում։ Մինասյանն այդ լուրերն անվանել էր սուտ։ Նա նշել էր, որ քրեակատարողական ծառայության նոր ղեկավարը՝ Ամբակում Գրիգորյանը, նոր նշաձող է սահմանում, բնականաբար, որոշ տեղերում խստացումներ են իրականացվում։
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72268266_0:0:720:540_1920x0_80_0_0_02acc3fc2469ee2814250a2a6706bd95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կահույք, բջջային, հեռախոս
սևան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), կահույք, բջջային, հեռախոս
«Սևան» ՔԿՀ-ի կացարաններից դուրս են բերվել տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա
10:56 14.02.2024 (Թարմացված է: 10:57 14.02.2024) Իրականացված միջոցառումների շրջանակում հայտնաբերվել են նաև բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարաններից և բնակելի տարածքներից դուրս են բերվել կահույք և էլեկտրատեխնիկա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ՔԿՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։
Արդյունքում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր։
«Բացի այդ, կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ նման միջոցառումները պարբերական են լինելու։
Նշենք, որ վերջերս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել էր մամուլում տարածված տեղեկությունները, թե ՔԿՀ-ներում անհնազանդություններ են լինում։ Մինասյանն այդ լուրերն անվանել էր սուտ։ Նա նշել էր, որ քրեակատարողական ծառայության նոր ղեկավարը՝ Ամբակում Գրիգորյանը, նոր նշաձող է սահմանում, բնականաբար, որոշ տեղերում խստացումներ են իրականացվում։