00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևան քաղաքի կարմիր գծերի համար նախատեսված «Ա» գոտու համար տարեկան սահմանված 160.000 դրամը հունվարին վճարել է 3090 վարորդ, «Բ» գոտում տարեկան դրույքաչափին համապատասխան վճարել է 3500 վարորդ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. 2024 թվականի հունվարի 31-ի դրությամբ վճարովի ավտոկայանատեղերում (կարմիր գիծ) ավտոտրանսպորտային միջոցների վարորդները «Ա» գոտում կայանելու համար տարեկան դրույքաչափին համապատասխան (160.000 դրամ) կատարել են 3090 վճարում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ըստ քաղաքապետարանի գրավոր պատասխանի` բացի տարեկան 160.000 դրամ վճարումից, վարորդների կողմից ամսական դրույքաչափին համապատասխան կատարվել է 1600 վճարում (1 ամիսը՝ 18 000 դրամ), շաբաթական՝ 715 (1 շաբաթը՝ 5000 դրամ) , օրական՝ 1290 վճարում (1 օրը՝ 2000 դրամ)։

Ստացվում է, որ Երևան քաղաքի «Ա» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 529 355 000 դրամ։

Միաժամանակ «Բ» գոտում տարեկան դրույքաչափին համապատասխան կատարվել է 3500 վճարում (1 տարին՝ 24000 դրամ), ամսական՝ 430 վճարում (1 ամիսը՝ 4000 դրամ) , շաբաթական՝ 93 (1 շաբաթը՝ 2000 դրամ), օրական՝ 312 վճարում (1 օրը՝ 1000 դրամ):
Այսինքն` Երևանի «Բ» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 86 218 000 դրամ։ Ընդհանուր առմամբ կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 615 573 000 դրամ։
© Zara MikaԵրևանում կայանելու համար մուծված տարեկան վճարներ
Երևանում կայանելու համար մուծված տարեկան վճարներ - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2024
Երևանում կայանելու համար մուծված տարեկան վճարներ
Միաժամանակ մեզ հետաքրքրում էր, թե Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից քանի՞սն են հրաժարվել սեփական մեքենայով աշխատավայր գնալուց։
Կիրակի օրերին Երևանի կարմիր գծերում կայանելն անվճար կլինի. նախագիծն ընդունվեց
Հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ իրենց աշխատակիցների կողմից սեփական տրանսպորտային միջոցներից՝ հօգուտ հասարական տրանսպորտով երթևեկելու վերաբերյալ վիճակագրություն չի վարվում։ Ըստ քաղաքապետարանի` անհնար է նման տեղեկություն հավաքագրել, քանի որ պայմանական՝ տվյալ օրը տրանսպորտով աշխատանքի եկած աշխատակիցը հաջորդ օրը կարող է աշխատանքի գալ սեփական մեքենայով, իսկ ամենօր նման ինֆորմացիա հավաքագրել հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է երևանցիների բարձրացրած աղմուկին, որ կան «գոլդ» համարանիշներով թանկարժեք մեքենաներ, որոնք տաքսի ծառայության նշան են փակցնում և կայանում համապատասխան գծանշումով հատվածներում, այսպիսով խուսափելով կայանատեղերի համար վճարելուց, Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի կարող ձեռնարկել։

«Այդ հարցն առաջարկում ենք վերահասցեագրել ոլորտի պատկան այլ պետական գերատեսչությանը: Երևանի քաղաքապետարանը այս տեղեկատվության տնօրինողը չի հանդիսանում»,–նշում են քաղաքապետարանից:

Հավելենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ 2024 թվականի հունվարից մինչ օրս «Ա» գոտում կայանելու համար սահմանված տարեկան 160 հազար դրամ վճարը կատարել է 3200-3300 տրանսպորտային միջոցի վարորդ:
Համեմատության համար տեղեկացնենք, որ 2023 թվականի հունվարին տարեկան վճարը կատարել է ավելի քան 30 հազար տրանսպորտային միջոց. բյուջե է մուտքագրվել միայն տարեկան վճարումներից 360 000 000 դրամ։
Լրահոս
0