https://arm.sputniknews.ru/20240214/irany-dzgtum-e-arevtratntesakan-operativ-tshanaparhajin-qartez-mshakel-hajastani-het-72290307.html
Իրանը ձգտում է առևտրատնտեսական օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել Հայաստանի հետ
Իրանը ձգտում է առևտրատնտեսական օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել Հայաստանի հետ
Sputnik Արմենիա
Տնտեսական հանձնաժողովի երկօրյա նիստի փակմանը կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T18:53+0400
2024-02-14T18:53+0400
2024-02-14T18:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412172_0:204:1600:1104_1920x0_80_0_0_d13fb5714aa262073e987ed7ec9efa42.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակը պետք է բարձրացնել քաղաքական կապերի հետ զուգահեռ: Թեհրանում մեկնարկած Իրանի և Հայաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 18–րդ նիստում այս մասին ասել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության (PBO) միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մասուդ Միրզաեին։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը։Նա ավելացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել ՀՀ հետ բոլոր ոլորտներում առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար:Նշվում է, որ երկօրյա հանձնաժողովի 18–րդ նիստին մասնակցում են երկու երկրների առևտրատնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայկական կողմից մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող Հայկ Դարբինյանը:Դարբինյանն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում ՀՀ կառավարության օրակարգում:Թեհրանում մեկնարկած համատեղ տնտեսական հանձնաժողովի 18–րդ նիստի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 15–ին փոխնախագահ և պլանաբյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412172_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b01bc79b29737c2e35f6eb35ff44c77d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տնտեսություն
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, տնտեսություն
Իրանը ձգտում է առևտրատնտեսական օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել Հայաստանի հետ
Տնտեսական հանձնաժողովի երկօրյա նիստի փակմանը կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակը պետք է բարձրացնել քաղաքական կապերի հետ զուգահեռ: Թեհրանում մեկնարկած Իրանի և Հայաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 18–րդ նիստում այս մասին ասել է Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության (PBO) միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մասուդ Միրզաեին։ Տեղեկությունը հայտնում է
«Tasnim» գործակալությունը։
«Թեհրանի և Երեւանի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, և մենք կարծում ենք, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների մակարդակը պետք է բարձրացնել քաղաքական կապերի հետ զուգահեռ»,– հայտարարել է Միրզաեին:
Նա ավելացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել ՀՀ հետ բոլոր ոլորտներում առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար:
Նշվում է, որ երկօրյա հանձնաժողովի 18–րդ նիստին մասնակցում են երկու երկրների առևտրատնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայկական կողմից մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող Հայկ Դարբինյանը:
Դարբինյանն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում ՀՀ կառավարության օրակարգում:
Թեհրանում մեկնարկած համատեղ տնտեսական հանձնաժողովի 18–րդ նիստի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 15–ին փոխնախագահ և պլանաբյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ: