00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ խախտվեց անդորրը հայ-ադրբեջանական սահմանին. մեկնաբանություններ սոցցանցերում

© Photo / official site of the President of RA Հայ–ադրբեջանական սահման
Հայ–ադրբեջանական սահման - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2024
Բաժանորդագրվել
Տարին հանգիստ էր սկսվել՝ մոտ մեկուկես ամիս հարաբերական անդորր էր տիրում հայ-ադրբեջանական սահմանին։
Ու թվում էր, թե լավ նախապայմաններ են ստեղծվել համաձայնության հասնելու և խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու համար։ Սակայն շաբաթը կրակոցներով և մարդկային նոր զոհերով սկսվեց։ Ինչո՞ւ չարդարացան հույսերը, ո՞վ է մեղավոր՝ փորձում են հասկանալ հայաստանցիները։ Մեջբերեմ սոցցանցերում արված գրառումներից մեկը.
«Երբ գիտես, որ հակառակորդը ուժեղ է, երբ գիտես, որ հակառակորդը ճնշել է քեզ, երբ գիտես, որ հիմա էլ է ուժեղ քեզնից և ունակ է քեզ ճնշելու, ի՞նչ իմաստ ունի կրակել և վիրավորել, երբ գիտես, որ պատասխան ես ստանալու և վճարելու ես քո կողքին կանգնածների կյանքով: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ նման բան, և ո՞վ է վերջապես պատասխան տալու: Թե՞ սա մղձավանջ է, որ չունի վերջ»։
Ոմանց էլ զարմացրել ու զայրացրել է այն փաստը, որ ինչպես տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ մեր սահմանի այդ հատվածը պաշտպանողների թվում եղել են մարդիկ, որոնց տարիքը մոտ է կենսաթոշակայինին կամ նույնիսկ անցել է դրանից։ Մեջբերեմ.
«Բարդակը նկարագրող ամենացցուն փաստն այն է, որ զոհվածներից մեկը 67 տարեկան կամավորական էր։ 67 տարեկան մարդը առաջնագծում ի՞նչ գործ ունի։ 67 տարեկան մարդը չպիտի առաջնագծում լինի։ Սա վերջիվերջո պետությո՞ւն է, թե՞ գժանոց։ Մի քանի օրից էլի կշարունակեն հեքիաթներ պատմել զինված ուժերում համապարփակ բարեփոխումների մասին»։
Իհարկե, բոլորը չէ, որ մեղադրանքներ են հնչեցնում Հայաստանի իշխանությունների հասցեին։ Համաձայնե′ք, իսկապես, մենք շատ հաճախ շտապում ենք քննադատության սլաքներն ուղղել դեպի մեր ղեկավարները, թեև բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ շատ դժվար է գործ ունենալ այն հարևանի հետ, որն ամեն կերպ ջանում է առավելագույնը քամել մի քանի տարի առաջ տարած հաղթանակից։ Լսենք «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկին.
«Առաջին հերթին պետք է գիտակցել, որ Ադրբեջանը կենսական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ ով էլ լինի Հայաստանի ղեկավարը։ Բայց քանի դեռ այս պարզ ճշմարտությունը չի գիտակցվում, և շատերը շարունակում են խոսել խաղաղության մասին, Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի համար հայատյացությունը հիմնարար ազգային գաղափարախոսություն է դարձել, նա միայն մի դեպքում Հայաստանին հանգիստ կթողնի՝ եթե իմանա, որ իր ագրեսիան կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Հիմա ադրբեջանցին հրճվանք է ապրում, որ 4 հայի է սպանել։ Այ, սա պետք է գիտակցել։ Թե՞ իրոք ինչ որ մեկը հավատում է, որ եթե Հայաստանում իշխանությունը փոխվի, ադրբեջանցու մայրը կարող է իր երեխային բարեկամություն սովորեցնել»։
Մենք՝ հարկատուներս, մեր հերոսական պարտականությունը կատարում ենք, իսկ իշխանություննե՞րը…
Ի դեպ, այս իրողությունը՝ այն, որ Ադրբեջանի իշխանությունները, անընդհատ խոսելով խաղաղության մասին, ամենևին էլ խաղաղության չեն պատրաստում քաղաքացիներին, և ադրբեջանցի երեխան բոլորովին էլ հանդուրժողականության ոգով չի դաստիարակվում, արտահայտվում է նաև ամեն հայկականից ազատվելու մոլուցքում։ Մի ժամանակ, եթե հիշում եք, պարզապես ջարդուփշուր էին անում խաչքարերը, հիմա փոխում են բնակավայրերի անունները համացանցում տեղադրված քարտեզներում։ Ուրախալի է, որ առանձին հայաստանցիներ գոնե փորձում են դրա դեմն առնել։ Բայց մտահոգիչն այն է, որ արդեն կասկածներ են արտահայտվում՝ իսկ արդյոք միայն ադրբեջանցինե՞րն են փորձում խմբագրել քարտեզները։ Հետևենք օգտատերերից մեկի գրածին. «Ինչպես որ անընդհատ վերացվում և խմբագրվում էին հայկական բնակավայրերը, հուշարձանները Հյուսիսային Արցախում, հիմա Հայաստանի Google քարտեզից ինչ-որ անհայտ ձեռք մաքրում է արցախյան պատերազմի հետ կապված յուրաքանչյուր նշում։ Ես չգիտեմ էլ արդեն, թե ով է դա անում։ Ես միևնույն է, անընդհատ վերականգնելու եմ դրանք»։
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2024
Արդյոք սկսե՞լ է փչել փոփոխությունների քամին, թե՞ դա պատրանք է
Լա′վ, ի՞նչ անենք այս իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ նոր պայմաններ է թելադրում և նորանոր պահանջներ առաջ քաշում։ Բոլորիս հուզող այս հարցին փորձում է պատասխանել նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ընդամենը մի հատված սոցցանցերում տեղ գտած նրա գրառումից.
«Ճանապարհը սեղանին պահանջ դնելն է՝ Արցախի ժողովրդի վերադարձի արդարացի պահանջը։ Գոնե միայն այն պատճառով, որպեսզի բանակցության առարկա լինի։ Այլապես, այսօր բանակցության միակ առարկան կարծես այս տարածաշրջանում հայ ժողովրդի ապրելու իրավունքը լինի։ «Ռևանշիզմի» չեզոքացումը թղթով չի լինում, սահմանադրության փոփոխությամբ չի լինում։ Այսպես կոչված ռևանշիզմը Ալիևի համար նույնպես այդքան սարսափելի չի թվա, եթե հաստատվող խաղաղությունը արդարության նվազագույն հիմքեր ունենա, գոնե մասամբ ընդունելի լինի նաև հայ ժողովրդի համար։ Այլապես, Ալիևը միշտ վախենալու է անարդարության հետևանքով հայ ժողովրդի տարիներով կուտակված ցասումից, որը կարող է պոռթկալ ցանկացած հաջորդ իշխանության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում»։
Լրահոս
0