00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրազդան մարզահամալիրն օտարվել է շուկայականից 200 անգամ ցածր գնով․ դատախազություն

© Photo : official site of the FFA«Հրազդան» մարզադաշտ
«Հրազդան» մարզադաշտ - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2024
«Հրազդան» մարզադաշտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պետական գույքի կառավարման վարչությունը տվյալներ է ներկայացրել, թե վարձակալը 900 հազար դոլարի ներդրում է արել, մինչդեռ փաստեր չեն հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Հրազդան մարզահամալիրն օտարվել է շուկայականից անհամեմատ՝ մոտ 200 անգամ ցածր գնով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Նշվում է, որ դեռ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով Հրազդան մարզահամալիրի ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը ( շուրջ 62 հազար քմ մակերեսով շինությունները և 14 հա հողամասը), վարձակալության են հանձնվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին։
Դրանից 3 տարի անց՝ 2004-ին, վարձակալության տրված գույքի մի մասը՝ 10,4443 հա մակերեսով հողամասը և 61,660,3 քմ մակերեսով շինությունները (մարզահամալիրը, «Հրազդան» մարզադաշտը), կառավարության որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով օտարվել են վարձակալին։ Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը։ Գնի վերաբերյալ որևէ հիմնավորում չկա, հաշվի չի առնվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից։
Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տվյալները։ Ըստ դրանց՝ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարվել է ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մինչդեռ դատախազության ուսումնասիրության շրջանակում 2001-2004 թվականների ընթացքում 900 հազար ԱՄՆ դոլար ներդրում կատարելու վերաբերյալ տվյալներ առկա չեն։
«Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված ոչ արժանահավատ տվյալների հիման վրա՝ կառավարությունը տվյալ ժամանակահատվածում շուրջ 11 մլրդ 558 մլն դրամ շուկայական արժեք ունեցող, ներկայում՝ 16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող գույքը՝ «Հրազդան» մարզադաշտը, վաճառել է ընդամենը 87 մլն 520 հազար դրամով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե»,- տեղեկացնում են դատախազությունից։
2024 թվականի փետրվարի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով:
Լրահոս
0