https://arm.sputniknews.ru/20240214/hh-zinvats-uzherum-mi-sharq-kadrajin-pvopvokhutjunner-u-nshanakumner-en-katarvel-72282094.html
ՀՀ զինված ուժերում մի շարք կադրային փոփոխություններ ու նշանակումներ են կատարվել
ՀՀ զինված ուժերում մի շարք կադրային փոփոխություններ ու նշանակումներ են կատարվել
Sputnik Արմենիա
Համապատասխան հրամանագրերը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T15:54+0400
2024-02-14T15:54+0400
2024-02-14T16:09+0400
զինված ուժեր
հայաստան
կարեն գրիգորյան
թեմուր շահնազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72283108_0:0:1280:721_1920x0_80_0_0_a6fa6c537eeba58a97d99960782178ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ մասին հրամանն այսօր ստորագրել է ՀՀ նախագահը։ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:Վիգեն Մկրտչյանն էլ նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:ՀՀ նախագահը ստորագրել է նաև Դավիթ Ալեքսանյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, իսկ Համլետ Լևոնյանին` Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու հրամանագրեր:Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Մանգասարյանն էլ նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:Հիշեցնենք, որ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա, գեներալ–մայոր Արտակ Բուդաղյանն էլ ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72283108_0:0:1138:853_1920x0_80_0_0_0fb12471d5b763ecb9e5cd539cbe37f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինված ուժեր, հայաստան, կարեն գրիգորյան, թեմուր շահնազարյան
զինված ուժեր, հայաստան, կարեն գրիգորյան, թեմուր շահնազարյան
ՀՀ զինված ուժերում մի շարք կադրային փոփոխություններ ու նշանակումներ են կատարվել
15:54 14.02.2024 (Թարմացված է: 16:09 14.02.2024) Համապատասխան հրամանագրերը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ մասին
հրամանն այսօր ստորագրել է ՀՀ նախագահը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
Վիգեն Մկրտչյանն էլ նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:
ՀՀ նախագահը ստորագրել է նաև Դավիթ Ալեքսանյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ, իսկ Համլետ Լևոնյանին` Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու հրամանագրեր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Մանգասարյանն էլ նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ՝ ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ՀՀ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով սպա, գեներալ–մայոր Արտակ Բուդաղյանն էլ ՀՀ նախագահի հրամանով
նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար: