https://arm.sputniknews.ru/20240214/hh-vostikanapety-sjuniqum-handznararel-e-aktivacnel-pajqary-aporini-zinamterqi-harcum--72286542.html
ՀՀ ոստիկանապետը Սյունիքում հանձնարարել է ակտիվացնել պայքարը ապօրինի զինամթերքի հարցում
ՀՀ ոստիկանապետը Սյունիքում հանձնարարել է ակտիվացնել պայքարը ապօրինի զինամթերքի հարցում
Sputnik Արմենիա
Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային անցակետեր։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T16:31+0400
2024-02-14T16:31+0400
2024-02-14T16:40+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
արամ հովհաննիսյան
հհ ոստիկանություն
սյունիք
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72284951_0:0:1600:901_1920x0_80_0_0_981dfaa3ae805667d7a9fff173df5a75.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2023 թ. օպերատիվ–ծառայողական գործունեության արդյունքները, քննարկվել են օպերատիվ իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային այն անցակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։Նրանք այցելել են նաև ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։Արամ Հովհաննիսյանը մատնանշել է բացթողումներն ու դրանք վերացնելու ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72284951_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4d8b2dad940a4b33dce9f9ee29e05997.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), արամ հովհաննիսյան, հհ ոստիկանություն, սյունիք, զենք
ներքին գործերի նախարարություն (նգն), արամ հովհաննիսյան, հհ ոստիկանություն, սյունիք, զենք
ՀՀ ոստիկանապետը Սյունիքում հանձնարարել է ակտիվացնել պայքարը ապօրինի զինամթերքի հարցում
16:31 14.02.2024 (Թարմացված է: 16:40 14.02.2024) Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային անցակետեր։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է
նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2023 թ. օպերատիվ–ծառայողական գործունեության արդյունքները, քննարկվել են օպերատիվ իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։
«Ոստիկանապետը հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը թմրամոլության և թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք–զինամթերքի հայտնաբերման, առգրավման, կամավոր հանձնման ուղղությամբ։ Երթևեկության կանոնների խստագույնս պահպանման վերաբերյալ կոնկրետ ցուցումներ են տրվել պարեկային ծառայության հրամանատարությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային այն անցակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Նրանք այցելել են նաև ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։
Արամ Հովհաննիսյանը մատնանշել է բացթողումներն ու դրանք վերացնելու ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։