https://arm.sputniknews.ru/20240214/em-n-liakatar-ajakcum-e-brjuseljan-gvortsyntaci-verskmany-bvorel-72266880.html
ԵՄ-ն լիակատար աջակցում է բրյուսելյան գործընթացի վերսկսմանը․ Բորել
ԵՄ-ն լիակատար աջակցում է բրյուսելյան գործընթացի վերսկսմանը․ Բորել
Sputnik Արմենիա
ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրական ուղու վրա են։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T10:16+0400
2024-02-14T10:16+0400
2024-02-14T13:01+0400
ժոզեպ բորել
եվրամիություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/16/71403138_0:68:1600:968_1920x0_80_0_0_3df7443fccd179d3f0ed9939e8137148.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնել բրյուսելյան գործընթացի վերսկսմանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։Եվրոպայի գլխավոր դիվանագետը նաև գնահատել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը։ Ըստ նրա՝ այդ հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են:Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում էր ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև համատեղ ասուլիսով հանդես եկան։ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/16/71403138_0:0:1424:1067_1920x0_80_0_0_10be539d5f290daa2100f619b00ccb14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, եվրամիություն, հայաստան
ժոզեպ բորել, եվրամիություն, հայաստան
ԵՄ-ն լիակատար աջակցում է բրյուսելյան գործընթացի վերսկսմանը․ Բորել
10:16 14.02.2024 (Թարմացված է: 13:01 14.02.2024) ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրական ուղու վրա են։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Եվրամիությունը լիակատար աջակցություն է հայտնել բրյուսելյան գործընթացի վերսկսմանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո
X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Եվրոպայի գլխավոր դիվանագետը նաև գնահատել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը։ Ըստ նրա՝ այդ հարաբերություններն ակնհայտորեն դրական ուղու վրա են:
«Քննարկել ենք առավել խորը ներգրավվածությանը, ներքին զարգացումներին և խաղաղ գործընթացին վերաբերող հարցեր»,- գրել է Բորելը։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում էր ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև համատեղ ասուլիսով հանդես եկան։ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակին անհամարժեք էր` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։