https://arm.sputniknews.ru/20240214/artur-aleqsanjany-7rd-angam-dardzav-evrvopaji-chempivon-72303124.html
Արթուր Ալեքսանյանը 7–րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը 7–րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առջնության մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ` 9։1 հաշվով հաղթել էր թուրք Բատուլա Կայիսդագին։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T23:16+0400
2024-02-14T23:16+0400
2024-02-15T00:01+0400
արթուր ալեքսանյան
ըմբիշ
ծանրամարտ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
փոխչեմպիոն
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72303240_0:0:905:509_1920x0_80_0_0_4d147b9e82fa64b449fca5a9715f940b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 6։3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին և յոթերորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։Եզրափակիչ գոտեմարտի հենց սկզբից Արթուրը վրիպում թույլ տվեց, ու Մուրտազալիևը կարողացավ երկու միավոր վաստակել։ Հետո էլ մրցավարները պասիվություն տեսան մեր ըմբիշի մոտ, ու ռուսաստանցին արդեն հաղթում էր 3։0 հաշվով։Գոռ Սահակյանը Եվրոպայի երկակի չեմպիոն էԵրկրորդ մրցափուլում, սակայն, Ալեքսանյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Մրցակիցը բողոքարկեց Ալեքսայանի հնարքը, բայց բողոքը չբավարարվեց, ու Արթուրն արդեն առջևում էր 4։3 հաշվով։97կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առջնության մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ` 9։1 հաշվով հաղթեց թուրք Բատուլա Կայիսդագին։Հիշեցնենք` քառորդ եզրափակիչում Արթուրի մրցակիցը Նիդեռլանդների ներկայացուցիչ Տիրոն Ստերկենբուրգն էր։ Առաջին մրցափուլում մրցակցին հաջողվեց 3 միավորի առավելություն ստանալ։ Երկրորդ մրցափուլում պարտերից գրոհելու հնաարավորություն ստացավ արդեն հայ ըմբիշն ու հաշիվը դարձավ 7։3` հօգուտ Ալեքսանյանի։ Գոտեմարտի վերջնամասում էլ վաստակելով ևս մեկ միավոր` «Սպիտակ արջը» հաղթեց 8։3 հաշվով։Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԿիսաեզրափակիչում Արթուրի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովն էր։ Առաջին մրցափուլում մեր ըմբիշը 5 միավորի առավելություն ապահովեց։ Երկրորդ մրցափուլում մրցակիցը ստացավ գրոհելու հնարավորություն, բայց ոչ մի հնարք չկարողացավ իրականացնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0e/72303240_75:0:844:577_1920x0_80_0_0_70f97a8ae8d9b418dbee622b0f669b12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր ալեքսանյան, ըմբիշ, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, փոխչեմպիոն, հայ
արթուր ալեքսանյան, ըմբիշ, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, փոխչեմպիոն, հայ
Արթուր Ալեքսանյանը 7–րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
23:16 14.02.2024 (Թարմացված է: 00:01 15.02.2024) Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առջնության մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ` 9։1 հաշվով հաղթել էր թուրք Բատուլա Կայիսդագին։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 6։3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին և յոթերորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Եզրափակիչ գոտեմարտի հենց սկզբից Արթուրը վրիպում թույլ տվեց, ու Մուրտազալիևը կարողացավ երկու միավոր վաստակել։ Հետո էլ մրցավարները պասիվություն տեսան մեր ըմբիշի մոտ, ու ռուսաստանցին արդեն հաղթում էր 3։0 հաշվով։
Երկրորդ մրցափուլում, սակայն, Ալեքսանյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Մրցակիցը բողոքարկեց Ալեքսայանի հնարքը, բայց բողոքը չբավարարվեց, ու Արթուրն արդեն առջևում էր 4։3 հաշվով։
Մուրտազալիևը փորձեց հետ բերել կորցրածը, բայց երկու միավոր վաստակեց հայ հսկան՝ 6։3, և այդ առավելությունը ապահովեց մեր ըմբիշի հերթական փառահեղ հաղթանակը։
97կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առջնության մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ` 9։1 հաշվով հաղթեց թուրք Բատուլա Կայիսդագին։
Հիշեցնենք` քառորդ եզրափակիչում Արթուրի մրցակիցը Նիդեռլանդների ներկայացուցիչ Տիրոն Ստերկենբուրգն էր։ Առաջին մրցափուլում մրցակցին հաջողվեց 3 միավորի առավելություն ստանալ։ Երկրորդ մրցափուլում պարտերից գրոհելու հնաարավորություն ստացավ արդեն հայ ըմբիշն ու հաշիվը դարձավ 7։3` հօգուտ Ալեքսանյանի։ Գոտեմարտի վերջնամասում էլ վաստակելով ևս մեկ միավոր` «Սպիտակ արջը» հաղթեց 8։3 հաշվով։
Կիսաեզրափակիչում Արթուրի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովն էր։ Առաջին մրցափուլում մեր ըմբիշը 5 միավորի առավելություն ապահովեց։ Երկրորդ մրցափուլում մրցակիցը ստացավ գրոհելու հնարավորություն, բայց ոչ մի հնարք չկարողացավ իրականացնել։