https://arm.sputniknews.ru/20240214/arevabujrum-nvor-dprvoc-karucelu-harcy-der-qnnarkman-pulum-e-vorvoshum-chka-marzpetaran-72282213.html
Արևաբույրում նոր դպրոց կառուցելու հարցը դեռ քննարկման փուլում է, որոշում չկա. մարզպետարան
Արևաբույրում նոր դպրոց կառուցելու հարցը դեռ քննարկման փուլում է, որոշում չկա. մարզպետարան
Sputnik Արմենիա
Եթե ամեն ինչ իր հունով ընթանա, Ջրահովիտ և Արևաբույր համայնքները կունենան ոչ թե մեկ ընդհանրացված, այլ երկու դպրոց։ 14.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-14T16:10+0400
2024-02-14T16:10+0400
2024-02-14T16:10+0400
արարատի մարզ
գյուղ
դպրոց
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65072822_0:106:1601:1006_1920x0_80_0_0_481b4faf3f51c90b49e6974c33eb304f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Արարատի մարզի Արևաբույր համայնքում նոր դպրոց կառուցելու հարցը դեռ քննարկման փուլում է, հստակ որոշում չկա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը։Նշենք, որ այսօր Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը և բողոքի ակցիա էին իրականացնում։ՀՀ կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում էր կայացրել, որ Ջրահովիտ և Արևաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։ Դպրոցը պետք է կառուցվի այդ երկու գյուղերի կենտրոնական հատվածում։Ըստ բողոքող բնակիչների` ծածուկ որոշում է կայացվել, որպեսզի դպրոցը կառուցվի ոչ թե երկու գյուղերի արանքում, այլ հենց Արևաբույրում։ Բնակիչները ընդգծում են, որ տարածքը, որտեղ ուզում են Արևաբույրի դպրոցը կառուցել, ճահճային է։Նրա խոսքով` Արևաբույրի դպրոցն ավելի վատթար վիճակում է, և ավելի ծանրաբեռնված է աշխատում, քան Ջրահովիտի դպրոցը։ Բացի այդ Ջրահովիտի դպրոցում որոշ մասնաշենքեր վերանորոգված են։ Այս փուլում քննարկվում է դպրոց կառուցել այն վարչական շրջանում, որտեղ կա համապատասխան հողամաս` առանց ներկայիս դպրոցի շենքը քանդելու։«Եթե հնարավորություն լինի համապատասխան մակերեսով հողատարածք գտնել նաև Ջրահովիտում և առանց ներկայիս դպրոցը քանդելու նոր դպրոց կառուցել, քննարկում կլինի նաև այդ ուղղությամբ»,–ասաց նա։Ստացվում է` եթե ամեն ինչ իր հունով ընթանա, խոշորացված համայնքները կունենան ոչ թե մեկ, այլ երկու դպրոց։Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Արևաբույրում տարածքը ճահճային է, Պողոսյանը նշեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում։
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65072822_0:0:1421:1065_1920x0_80_0_0_f83aeb4f7940b02ef6d6e1a159a40c03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատի մարզ, գյուղ, դպրոց, բողոքի ակցիա
արարատի մարզ, գյուղ, դպրոց, բողոքի ակցիա
Արևաբույրում նոր դպրոց կառուցելու հարցը դեռ քննարկման փուլում է, որոշում չկա. մարզպետարան
Եթե ամեն ինչ իր հունով ընթանա, Ջրահովիտ և Արևաբույր համայնքները կունենան ոչ թե մեկ ընդհանրացված, այլ երկու դպրոց։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik․ Արարատի մարզի Արևաբույր համայնքում նոր դպրոց կառուցելու հարցը դեռ քննարկման փուլում է, հստակ որոշում չկա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանը։
Նշենք, որ այսօր Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը և բողոքի ակցիա էին իրականացնում։
ՀՀ կառավարությունը համայնքների խոշորացումից հետո որոշում էր կայացրել, որ Ջրահովիտ և Արևաբույր համայնքները մեկ դպրոց պետք է ունենան։ Դպրոցը պետք է կառուցվի այդ երկու գյուղերի կենտրոնական հատվածում։
Ըստ բողոքող բնակիչների` ծածուկ որոշում է կայացվել, որպեսզի դպրոցը կառուցվի ոչ թե երկու գյուղերի արանքում, այլ հենց Արևաբույրում։ Բնակիչները ընդգծում են, որ տարածքը, որտեղ ուզում են Արևաբույրի դպրոցը կառուցել, ճահճային է։
«Ներկա պահին երկու գյուղերի դպրոցներն էլ քանդելու որոշում չկա։ Նախագիծը դեռ քննարկման փուլում է, և այնպես չէ, որ մեկ–երկու ամսից շինարարություն է սկսվելու։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ երբ դպրոցն ուղղակի քանդում են, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների տեղափոխման և հավելյալ դասաժամերի հետ»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` Արևաբույրի դպրոցն ավելի վատթար վիճակում է, և ավելի ծանրաբեռնված է աշխատում, քան Ջրահովիտի դպրոցը։ Բացի այդ Ջրահովիտի դպրոցում որոշ մասնաշենքեր վերանորոգված են։ Այս փուլում քննարկվում է դպրոց կառուցել այն վարչական շրջանում, որտեղ կա համապատասխան հողամաս` առանց ներկայիս դպրոցի շենքը քանդելու։
«Եթե հնարավորություն լինի համապատասխան մակերեսով հողատարածք գտնել նաև Ջրահովիտում և առանց ներկայիս դպրոցը քանդելու նոր դպրոց կառուցել, քննարկում կլինի նաև այդ ուղղությամբ»,–ասաց նա։
Ստացվում է` եթե ամեն ինչ իր հունով ընթանա, խոշորացված համայնքները կունենան ոչ թե մեկ, այլ երկու դպրոց։
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Արևաբույրում տարածքը ճահճային է, Պողոսյանը նշեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում։