https://arm.sputniknews.ru/20240213/nakhatesvum-e-erevani-hamar-dzerq-berel-250-hat-18metranvoc-elektrakan-avtvobus-avinjan-72231117.html
Նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել 250 հատ 18–մետրանոց էլեկտրական ավտոբուս. Ավինյան
Նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել 250 հատ 18–մետրանոց էլեկտրական ավտոբուս. Ավինյան
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի նպատակն է առաջիկա 10 տարվա ընթացքում ունենալ ամբողջությամբ էլեկտրական շարժակազմ։ 13.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-13T12:07+0400
2024-02-13T12:07+0400
2024-02-13T12:16+0400
երևանի քաղաքապետարան
ավտոբուս
էլեկտրական ավտոբուս
տիգրան ավինյան
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68121005_0:83:1600:983_1920x0_80_0_0_61d25ef96efc6eb9d65c8068f806b1e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է ձեռք բերել 200 հատ 8,5 մետրանոց ավտոբուս։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։Նա նշեց, որ ևս 250 18–մետրանոց էլեկտրական ավտոբուս էլ նախատեսվում է ձեռք բերել առաջիկայում։Երևանում տրանսպորտի գինը տարբեր խմբերի համար կարող է խիստ տարբեր լինել. ինչ առաջարկներ կանՔաղաքապետարանն այս պահին բանակցություններ է վարում միջազգային ֆինանսական գործընկերների ու ՀՀ կառավարության հետ, որովհետև այս գործում կառավարության աջակցությունը, ըստ քաղաքապետի, նույնպես անհրաժեշտ է։Նա հավելեց, որ քաղաքապետարանի նպատակն է առաջիկա 10 տարվա ընթացքում ունենալ ամբողջությամբ էլեկտրական շարժակազմ։Չեմ խոստանում. Երևանի փոխքաղաքապետը` տրանսպորտի համակարգի բարելավման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68121005_90:0:1510:1065_1920x0_80_0_0_76b1379adab658d9a94ff033404c4d8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի քաղաքապետարան, ավտոբուս, էլեկտրական ավտոբուս, տիգրան ավինյան, տրանսպորտ
երևանի քաղաքապետարան, ավտոբուս, էլեկտրական ավտոբուս, տիգրան ավինյան, տրանսպորտ
Նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել 250 հատ 18–մետրանոց էլեկտրական ավտոբուս. Ավինյան
12:07 13.02.2024 (Թարմացված է: 12:16 13.02.2024) Քաղաքապետարանի նպատակն է առաջիկա 10 տարվա ընթացքում ունենալ ամբողջությամբ էլեկտրական շարժակազմ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է ձեռք բերել 200 հատ 8,5 մետրանոց ավտոբուս։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ ևս 250 18–մետրանոց էլեկտրական ավտոբուս էլ նախատեսվում է ձեռք բերել առաջիկայում։
Քաղաքապետարանն այս պահին բանակցություններ է վարում միջազգային ֆինանսական գործընկերների ու ՀՀ կառավարության հետ, որովհետև այս գործում կառավարության աջակցությունը, ըստ քաղաքապետի, նույնպես անհրաժեշտ է։
«էլեկտրական ավտոբուսների ծախսը անգամներով պակաս է գազով, դիզելով, բենզինով աշխատող ավտոբուսների ծախսից, բայց իրենց նախնական գնով ավելի թանկ են մյուս ավտոբուսներից։ Բայց 10 տարվա ամորտիզացիայի տրամաբանությամբ մենք ունենալու ենք մոտավոր նույն ծախսը։ Այնպես որ, բնապահպանական առումով ավելի լավ է էլեկտրականը»,– ասաց քաղաքապետը։
Նա հավելեց, որ քաղաքապետարանի նպատակն է առաջիկա 10 տարվա ընթացքում ունենալ ամբողջությամբ էլեկտրական շարժակազմ։