00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե քաղաքական ձեռքբերումներ ունենանք, սահմանին սադրանքները կհասցվեն նվազագույնի. Խաչատրյան

Արմեն Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2024
Բաժանորդագրվել
ՔՊ պատգամավորի խոսքով` ՀՀ ՊՆ–ում ծառայողական քննություն է իրականացվելու սահմանային սադրանքի հետ կապված։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եթե քաղաքական ձեռքբերումներ ունենանք, օրինակ` խաղաղության պայմանագիր, փոխադարձ չհարձակվելու մասին համաձայնագիր, այդ դեպքում նման սադրանքները կհասցվեն նվազագույնի։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ այսօր Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
«Ինչ էլ լինի, մեր ԶՈւ–ն պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի ու հարձակման»,– ընդգծեց նա։
Ըստ Խաչատրյանի` ՀՀ ՊՆ–ում դեռ ծառայողական քննություն կիրականացվի այս սադրանքի հետ կապված, թե ինչից այն առաջացավ ու ինչի արդյունք էին այս գործողությունները։
Դիտարկմանը, որ խաղաղության պայմանագրի մասին է խոսվում, սակայն ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, Խաչատրյանը հայտարարեց, որ այդ սադրանքները եղել են ու շարունակվելու են։
«Ուղղակի այդ սադրանքները պետք է նվազագույնի հասցվեն։ Այդ ուղղությամբ մի շարք միջոցառումներ ու աշխատանքներ է հարկավոր իրականացնել, ինչը և արվում է և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական դաշտում։ Այո՛, դեպքեր եղել են և լինելու են, սակայն խնդիրն այն է, որ դրանք էսկալացիայի չվերածվեն և շատ արագ ավարտվեն»,– նշեց նա։
ՔՊ–ական պատգամավորը կոչ արեց նման դեպքերում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, իսկ համայնքների ղեկավարներին հորդորեց զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից, «խառը լուրեր չհայտնել»։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախապես հայտարարվում էր, որ հայկական կողմը ունի 2 զոհ և վիրավորներ։
Լրահոս
0