https://arm.sputniknews.ru/20240213/emn-lracucich-55-mln-evrvo-khatkacni-lghic-teghahanvatsneri-hamar-72247788.html
ԵՄ–ն լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի ԼՂ–ից տեղահանվածների համար
ԵՄ–ն լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի ԼՂ–ից տեղահանվածների համար
Sputnik Արմենիա
Միջոցների զգալի մասը կուղղվի տեղահանվածների հիմնական կարիքների բավարարմանը։ 13.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-13T17:57+0400
2024-02-13T17:57+0400
2024-02-13T17:59+0400
եվրամիություն
լեռնային ղարաբաղ
արցախ
տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66555782_0:125:1333:875_1920x0_80_0_0_708f777c0ae09fb06437d50f1e2e4783.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը մարդասիրական օգնության շրջանակում լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:Այս ֆինանսավորումից 1,5 միլիոնը նախատեսված է պոտենցիալ ճգնաժամերի նկատմամբ խոցելի խմբերի դիմակայունությունը բարձրացնելու համար:Մնացած 4 միլիոն եվրոն կուղղվի կանոնավոր դրամական փոխանցումների ապահովմանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան հոգալ իրենց հիմնական կարիքները:Այս ֆինանսավորումը հավելյալ օգնություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։ԼՂ–ից բռնի տեղահանված 22 164 անձի կենսաթոշակներ են նշանակվել և վճարվելՀիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1b/66555782_0:0:1333:1000_1920x0_80_0_0_873644dc1182428bf455e90f48072010.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, լեռնային ղարաբաղ, արցախ, տեղահանված
եվրամիություն, լեռնային ղարաբաղ, արցախ, տեղահանված
ԵՄ–ն լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի ԼՂ–ից տեղահանվածների համար
17:57 13.02.2024 (Թարմացված է: 17:59 13.02.2024) Միջոցների զգալի մասը կուղղվի տեղահանվածների հիմնական կարիքների բավարարմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը մարդասիրական օգնության շրջանակում լրացուցիչ 5,5 մլն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Այս ֆինանսավորումից 1,5 միլիոնը նախատեսված է պոտենցիալ ճգնաժամերի նկատմամբ խոցելի խմբերի դիմակայունությունը բարձրացնելու համար:
Մնացած 4 միլիոն եվրոն կուղղվի կանոնավոր դրամական փոխանցումների ապահովմանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան հոգալ իրենց հիմնական կարիքները:
Այս ֆինանսավորումը հավելյալ օգնություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։
Հիշեցնենք`
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։