https://arm.sputniknews.ru/20240213/arevmtjan-erkrnery-pashinjanin-kvoch-en-anum-hapk-ic-durs-chgal-72245364.html
Արևմտյան երկրները Փաշինյանին կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս չգալ
Արևմտյան երկրները Փաշինյանին կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս չգալ
Sputnik Արմենիա
Փաշինյան ռուսաստան
2024-02-13T20:55+0400
2024-02-13T20:55+0400
2024-02-13T20:55+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուսաստան
վլադիմիր պուտին
սուրեն սուրենյանց
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0c/72196226_0:98:1600:998_1920x0_80_0_0_c34ffd88d5f71e53b3f4037a2aa0ff81.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Եթե երկրի ղեկավարն ասում է՝ «ես Աստծուն եմ հավատում», նշանակում է՝ այնպես է ձախողել քաղաքականությունը բոլոր ուղղություններով, որ հույսը միայն Աստված կարող է լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «The Telegraph»-ի հետ հարցազրույցը։Սուրենյանցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե կոնկրետ որ համատեքստում է Փաշինյանը հույսը կապում Աստծո հետ՝ երբ խոսվում է Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծման մասին։Նրա ուշադրությունից չեն վրիպել նաև վարչապետի ոչ համարժեք համեմատությունները։ Փաշինյանը մասնավորապես ասել էր, թե աշխարհի բոլոր երկրներում այսօր անվտանգային մարտահրավերներ կան։«Լրագրողին հարցնում է՝ դուք ո՞ր երկրից եք, նա պատասխանում է՝ Մեծ Բրիտանիայից, ու Փաշինյանը խոսում է անվտանգային մարտահրավերների մասին։ Հարց է առաջանում՝ Մեծ Բրիտանիան ի՞նչ անվտանգային սպառնալիքի տակ է։ Այո՛, տուրբուլենտությունից բխող ինչ-որ խնդիրներ ունեն Ֆրանսիան էլ, Գերմանիան էլ, Մեծ Բրիտանիան էլ, բայց նրանց ո՞ր հարևանն է սպառնում օկուպացիայով»,- հռետորական հարց է հնչեցնում Սուրենյանցը։Վերլուծաբանի կարծիքով՝ Փաշինյանի պատճառաբանությունները մեր խնդիրները «ջրելու» անհաջող փորձ են։Նա չի ընդունում նաև վարչապետի այն միտքը, թե Ադրբեջանն ում վրա ուզի, կհարձակվի։ Օրինակ է բերում Իրանին, այս երկրի հետ ևս Ադրբեջանը կարող է խնդիրներ, լարվածություն ունենալ, բայց պատերազմ սկսել–չսկսելու հարցը, ըստ Սուրենյանցի, Ադրբեջանի որոշելու հարցը չէ. սեփական կամքով ու սեփական որոշմամբ երբևէ Իրանի հետ պատերազմի մեջ չի մտնի։«Իբր մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը կարողացել է ապահովել, հիմա էլ հեռավոր եվրոպաների կամ մեր հարևան պետության դարդն է լացում, որը բացարձակ հասկանալի չէ։ Դա նրանից է, որ ինքը պատասխաններ չունի»,- ասաց Սուրենյանցը։Ըստ նրա՝ հարցազրույցում միայն մեկ նորություն կար, որը վերաբերում էր Հռոմի ստատուտի վավերացմանը, Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցին ու հնարավոր ձերբակալությանը։ Ըստ քաղաքագետի՝ այստեղ ևս նա որևէ հստակ պատասխան չտվեց, իմիտացրեց, թե Հայաստանը շատ ժողովրդավարական երկիր է, և անձին ձերբակալել–չձերբակալելու հարցը որոշում է դատախազը։Ըստ վերլուծաբանի՝ Փաշինյանն այս խոսքերով նաև Հայաստան չգալու պարզ ուղերձ հղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ուղիղ տեքստով ասաց, որ չի ապահովելու Պուտինի անվտանգությունը հնարավոր այցի ժամանակ։ Այդ պատճառով էլ ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հայաստանյան գործընկերներից որոշակի երաշխիքներ են ակնկալում Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի պարագայում։Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյանի խոսքերը նաև ուղղակի հակասում են ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի պարբերաբար հնչեցրած հայտարարություններին, թե Հռոմի ստատուտի վավերացումը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ըստ նրա՝ եթե նման նախադասություն ասեր Փաշինյանը, ապա դրանով բոլոր հարցերի պատասխանները տրված կլինեին։«Նիկոլ Փաշինյանի գերնպատակը խաղաղության պայմանագիրը չէ, այլ Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը՝ Ռուսաստանին այստեղից դուրս մղելը»,- ասաց Սուրենյանցը։Ալիևը վերադառնում է Բրյուսե՞լ. Հարությունյանը կարծիքով՝ Բաքուն կոշտացնելու է նկրտումներըՎերլուծաբանի խոսքով՝ «The Telegraph»-ի հարցազրույցի հիմնական ասելիքը հենց սա էր։ Դա են ապացուցում նրա հարցազրույցի երկու դրվագները, որոնցից մեկը վերաբերում էր Պուտինին։ Ըստ էության, դա խոստովանություն էր, որ հայ-ռուսական հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են, մյուս դրվագն էլ Փաշինյանի կողմից երկու անգամ կրկնելն էր, որ Եվրամիությունը Վրաստանի դեմքով մտել է մեր տարածաշրջան։ Ավելին` Փաշինյանը շնորհավորում է հարևան Վրաստանին, նշում, որ ուրախ է այդ առիթով,և շեշտում, որ պարտավոր ենք դիրքավորել՝ այդ փաստը հաշվի առնելով։«Քանի որ նա մտքի խորություն չունի, չի կարողանում այլ նախադասություններով ձևակերպել, ձևակերպում է այսպիսի պրիմիտիվ, էպիզոդիկ դրվագներով»,- կարծում է Սուրենյանցը։Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին, քաղաքագետը գաղտնիք է բացում։Ըստ Սուրենյանցի՝ եթե արևմտյան երկու մայրաքաղաքներ ՀԱՊԿ-ից դուրս չգալու կոչ են անում, ի՞նչ խոսք կարող է լինել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Նա վստահ է, որ միջնաժամկետ ապագայում անգամ հետխորհրդային որևէ երկիր (բացառությամբ մերձբալթյան երեք երկրների) անդամ դառնալ չի կարող, այդ թվում՝ Վրաստանն ու Ուկրաինան։Նա խորհուրդ է տալիս մի քանի ամիս սպասել, տեսնել, թե ով է ԱՄՆ-ում նախագահ ընտրվում, հասկանալ՝ ինչ է առհասարակ այդ ամենի արդյունքում ՆԱՏՕ-ից մնում, հետո նոր խոսել այս մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0c/72196226_60:0:1481:1066_1920x0_80_0_0_30f70015f7ee4ce805ddf906adfe6e51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, վլադիմիր պուտին, սուրեն սուրենյանց, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նատօ
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, վլադիմիր պուտին, սուրեն սուրենյանց, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նատօ
Արևմտյան երկրները Փաշինյանին կոչ են անում ՀԱՊԿ-ից դուրս չգալ
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ հետխորհրդային որևէ երկիր միջնաժամկետ ապագայում ՆԱՏՕ-ի անդամ չի կարող դառնալ, անգամ արևմտյան երկրներն են Հայաստանին հորդորում ՀԱՊԿ-ից դուրս չգալ։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Եթե երկրի ղեկավարն ասում է՝ «ես Աստծուն եմ հավատում», նշանակում է՝ այնպես է ձախողել քաղաքականությունը բոլոր ուղղություններով, որ հույսը միայն Աստված կարող է լինել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`
«The Telegraph»-ի հետ հարցազրույցը։
Սուրենյանցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, թե կոնկրետ որ համատեքստում է Փաշինյանը հույսը կապում Աստծո հետ՝ երբ խոսվում է Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծման մասին։
«Այսինքն՝ նա այլևս չի հավատում միջազգային ոչ մի երաշխիքի, չի հավատում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների արդյունքներին, ապավինում է Աստծուն։ Ըստ էության, սա նույնն է, որ նա պատասխան չտար, այդ նույն պատասխանը որևէ շարքային մարդ կտար»,- նշեց Սուրենյանցը։
Նրա ուշադրությունից չեն վրիպել նաև վարչապետի ոչ համարժեք համեմատությունները։ Փաշինյանը մասնավորապես ասել էր, թե աշխարհի բոլոր երկրներում այսօր անվտանգային մարտահրավերներ կան։
«Լրագրողին հարցնում է՝ դուք ո՞ր երկրից եք, նա պատասխանում է՝ Մեծ Բրիտանիայից, ու Փաշինյանը խոսում է անվտանգային մարտահրավերների մասին։ Հարց է առաջանում՝ Մեծ Բրիտանիան ի՞նչ անվտանգային սպառնալիքի տակ է։ Այո՛, տուրբուլենտությունից բխող ինչ-որ խնդիրներ ունեն Ֆրանսիան էլ, Գերմանիան էլ, Մեծ Բրիտանիան էլ, բայց նրանց ո՞ր հարևանն է սպառնում օկուպացիայով»,- հռետորական հարց է հնչեցնում Սուրենյանցը։
Վերլուծաբանի կարծիքով՝ Փաշինյանի պատճառաբանությունները մեր խնդիրները «ջրելու» անհաջող փորձ են։
Նա չի ընդունում նաև վարչապետի այն միտքը, թե Ադրբեջանն ում վրա ուզի, կհարձակվի։ Օրինակ է բերում Իրանին, այս երկրի հետ ևս Ադրբեջանը կարող է խնդիրներ, լարվածություն ունենալ, բայց պատերազմ սկսել–չսկսելու հարցը, ըստ Սուրենյանցի, Ադրբեջանի որոշելու հարցը չէ. սեփական կամքով ու սեփական որոշմամբ երբևէ Իրանի հետ պատերազմի մեջ չի մտնի։
«Իբր մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը կարողացել է ապահովել, հիմա էլ հեռավոր եվրոպաների կամ մեր հարևան պետության դարդն է լացում, որը բացարձակ հասկանալի չէ։ Դա նրանից է, որ ինքը պատասխաններ չունի»,- ասաց Սուրենյանցը։
Ըստ նրա՝ հարցազրույցում միայն մեկ նորություն կար, որը վերաբերում էր Հռոմի ստատուտի վավերացմանը, Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցին ու հնարավոր ձերբակալությանը։ Ըստ քաղաքագետի՝ այստեղ ևս նա որևէ հստակ պատասխան չտվեց, իմիտացրեց, թե Հայաստանը շատ ժողովրդավարական երկիր է, և անձին ձերբակալել–չձերբակալելու հարցը որոշում է դատախազը։
«Այստեղ էլ ցույց տվեց առնվազն իր չիմացությունը։ Որովհետև բարձրաստիճան հյուրերին ձերբակալել– չձերբակալելու հարցը քաղաքական որոշման հետևանք է լինում, ոչ թե իրավական գործընթացի, մանավանդ այն կալիբրի մարդու, որի մասին նա խոսում էր»,- ասաց Սուրենյանցը։
Ըստ վերլուծաբանի՝ Փաշինյանն այս խոսքերով նաև Հայաստան չգալու պարզ ուղերձ հղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ուղիղ տեքստով ասաց, որ չի ապահովելու Պուտինի անվտանգությունը հնարավոր այցի ժամանակ։ Այդ պատճառով էլ ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հայաստանյան գործընկերներից որոշակի երաշխիքներ են ակնկալում Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի պարագայում։
Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյանի խոսքերը նաև ուղղակի հակասում են ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի պարբերաբար հնչեցրած հայտարարություններին, թե Հռոմի ստատուտի վավերացումը ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ըստ նրա՝ եթե նման նախադասություն ասեր Փաշինյանը, ապա դրանով բոլոր հարցերի պատասխանները տրված կլինեին։
«Նիկոլ Փաշինյանի գերնպատակը խաղաղության պայմանագիրը չէ, այլ Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը՝ Ռուսաստանին այստեղից դուրս մղելը»,- ասաց Սուրենյանցը։
Վերլուծաբանի խոսքով՝ «The Telegraph»-ի հարցազրույցի հիմնական ասելիքը հենց սա էր։ Դա են ապացուցում նրա հարցազրույցի երկու դրվագները, որոնցից մեկը վերաբերում էր Պուտինին։ Ըստ էության, դա խոստովանություն էր, որ հայ-ռուսական հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են, մյուս դրվագն էլ Փաշինյանի կողմից երկու անգամ կրկնելն էր, որ Եվրամիությունը Վրաստանի դեմքով մտել է մեր տարածաշրջան։ Ավելին` Փաշինյանը շնորհավորում է հարևան Վրաստանին, նշում, որ ուրախ է այդ առիթով,և շեշտում, որ պարտավոր ենք դիրքավորել՝ այդ փաստը հաշվի առնելով։
«Քանի որ նա մտքի խորություն չունի, չի կարողանում այլ նախադասություններով ձևակերպել, ձևակերպում է այսպիսի պրիմիտիվ, էպիզոդիկ դրվագներով»,- կարծում է Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին, քաղաքագետը գաղտնիք է բացում։
«Ստույգ ինֆորմացիա ունեմ, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան են Նիկոլ Փաշինյանին հորդորել ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություն չանել, որովհետև նրան շատ ուղիղ ասվել է, որ այդ դեպքում չեն կարող ռիսկերը կառավարել»,- ասում է նա։
Ըստ Սուրենյանցի՝ եթե արևմտյան երկու մայրաքաղաքներ ՀԱՊԿ-ից դուրս չգալու կոչ են անում, ի՞նչ խոսք կարող է լինել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Նա վստահ է, որ միջնաժամկետ ապագայում անգամ հետխորհրդային որևէ երկիր (բացառությամբ մերձբալթյան երեք երկրների) անդամ դառնալ չի կարող, այդ թվում՝ Վրաստանն ու Ուկրաինան։
Նա խորհուրդ է տալիս մի քանի ամիս սպասել, տեսնել, թե ով է ԱՄՆ-ում նախագահ ընտրվում, հասկանալ՝ ինչ է առհասարակ այդ ամենի արդյունքում ՆԱՏՕ-ից մնում, հետո նոր խոսել այս մասին։