00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առավոտյան հարձակման ժամանակ Ադրբեջանը կիրառել է ԱԹՍ-ներ․ Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԹ խորհրդարանական պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Վարչապետի խոսքով՝ այսօրվա միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու մտադրությունների մասին է վկայում: Նա շեշտել է, որ ՀՀ ՊՆ– կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների:
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանական զինված ուժերն այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ անօդաչու սարքեր են կիրառել։ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ չորս հայ զինվորի մահվան պատճառ դարձած հերթական ագրեսիան առանձին գործողություն չէ։ Մենք շարունակաբար տեսնում ենք ադրբեջանական սադրանքների շարք։
«Ըստ մեր գնահատականի` դա Ադրբեջանի քաղաքականությունն է, ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խաթարելուն։ Սրա մասին է վկայում նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը՝ համեմված Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներով»,- ասել է վարչապետը։
Նա շեշտել է, որ չնայած այս բոլոր փաստերին՝ Հայաստանը նվիրված է խաղաղության գործընթացին։ Խաղաղության գործընթացում արդյունքների հասնել հնարավոր չէ առանց մյուս կողմի քաղաքական կամքի։ Ըստ Փաշինյանի` այսօր 4 զինվորի կյանք տարած միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու և ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում:
Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից երեկ տարածված տեղեկություններին, թե Հայաստանի դիրքապահը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` ՀՀ վարչապետն ասել է, որ դեպքը հետաքննվում է։ Նա շեշտել է, որ ՀՀ ՊՆ– կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների: Եթե այդ փաստն ապացուցվի, կնշանակի հրամանի խախտում՝ դրանից բխող իրավական հետևանքներով։
Բայց ադրբեջանական կողմը, միևնույն է, գնացել է ագրեսիայի։
«Հարցը նույնիսկ երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների հրամցրած միջադեպը չէ, որովհետև մենք շատ երկար ու բարդ սահման ունենք, և եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով: Ցավոք, մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Լրահոս
0