https://arm.sputniknews.ru/20240213/adrbejany-patrvakner-e-pntrum-sahmanajin-eskalacianer-tsavalelu-hamar-hh-agn-72236752.html
Ադրբեջանը պատրվակներ է փնտրում սահմանային էսկալացիաներ ծավալելու համար. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը պատրվակներ է փնտրում սահմանային էսկալացիաներ ծավալելու համար. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի ղեկավարությունը շարունակաբար փորձում է վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու... 13.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-13T14:02+0400
2024-02-13T14:02+0400
2024-02-13T14:05+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
սահման
կրակոց
ներքին հանդ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական վերջին գործողություններին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի։ՀՀ իրավասու մարմինները փետրվարի 12-ին հաղորդագրություն էին տարածել, որ հետաքննում են ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված կադրերն ու տեղեկությունները, ըստ որոնց՝ Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել։ Չնայած սրան՝ ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել, ու սա ցույց է տալիս, որ նրանք պատրվակ են փնտրում։ԱԳՆ-ից հիշեցնում են, որ ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները։ Բացի այդ, վերջին օրերին Ադրբեջանի կողմից տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքներ էին կատարվել: Այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցութունները։Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր։
ներքին հանդ
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, սահման, կրակոց, ներքին հանդ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյունիք
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, սահման, կրակոց, ներքին հանդ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյունիք
Ադրբեջանը պատրվակներ է փնտրում սահմանային էսկալացիաներ ծավալելու համար. ՀՀ ԱԳՆ
14:02 13.02.2024 (Թարմացված է: 14:05 13.02.2024) Ադրբեջանի ղեկավարությունը շարունակաբար փորձում է վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցութունները։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ: Այս մասին
հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական վերջին գործողություններին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի։
ՀՀ իրավասու մարմինները
փետրվարի 12-ին հաղորդագրություն էին տարածել, որ հետաքննում են ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված կադրերն ու տեղեկությունները, ըստ որոնց՝ Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել։ Չնայած սրան՝ ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան
ագրեսիվ գործողություններ է իրականացրել, ու սա ցույց է տալիս, որ նրանք պատրվակ են փնտրում։
«Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ»,- նշված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ից հիշեցնում են, որ ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները։ Բացի այդ, վերջին օրերին Ադրբեջանի կողմից տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքներ էին կատարվել: Այսպիսով Ադրբեջանի ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցութունները։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած,
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ունի
4 զոհ և 1 վիրավոր։