https://arm.sputniknews.ru/20240212/vardeniscinery-krkin-pakel-en-tshanaparhy-marzpeti-kartsiqvov-nranq-negh-andznakan-shaher-unen-72205211.html
Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը. մարզպետի կարծիքով` նրանք նեղ անձնական շահեր ունեն
Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը. մարզպետի կարծիքով` նրանք նեղ անձնական շահեր ունեն
Sputnik Արմենիա
Մարզպետի հետ հանդիպմանը մասնակցել է 300–ից ավելի մարդ, որոնց չի գոհացրել նրա պատասխանները. անձնագրային բաժինը տեղափոխելու մեջ մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում։ 12.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-12T15:04+0400
2024-02-12T15:04+0400
2024-02-12T15:06+0400
վարդենիս
կարեն սարգսյան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65187142_0:39:1601:939_1920x0_80_0_0_d0c4285323ee30da51e899eb1bb05d7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչները նորից փակել են դեպի Երևան տանող ճանապարհը։ Ակցիա իրականցնողներին չեն բավարարել մարզպետի պատասխանները։Ավելի վաղ հայտնել էինք, որ վարդենիսցիները բողոքում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ` ասելով, որ դրանով սահմանային բնակիչների` առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում:Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ իր հետ հանդիպմանը մասնակցել է 300–ից ավելի մարդ, որոնց նա ներկայացրել է բարեփոխման ծրագիրը և նաև այն, որ նրանք որևէ դժվարության առաջ չեն կանգնելու։Մարզպետի խոսքով` համայնքապետարանի` քաղաքացիների սպասարկման կենտրոնը կունենա հատուկ պատուհան, որտեղ քաղաքացիները կարող են մոտենալ ու ծագած բոլոր խնդիրների պատասխանները ստանալ։Թե ինչու իր հետ հանդիպումից հետո մարդիկ կրկին որոշեցին փակել ճանապարհը, Սարգսյանի համոզմամբ` պատասխանը մեկն է` նեղ անձնական շահեր կան։«Մարդիկ կային, որոնք դեմ էին արտահայտվում հանդիպմանը, սակայն նրանք բարձրացնում էին զինկոմիսարիատի հարցը, որը 10 և ավելի տարի առաջ էր տեղափոխվել, տուն–ինտերնատի փակման մասին են խոսում, որի մասին ընդհանրապես խոսք չկա ու չի էլ լինելու, կադաստրի մասին են խոսում, սակայն դա մեր համայնքի կողմից պատվիրվող ծառայություն է միշտ եղել։ Ինչ–որ ուժեր կան, որոնք փորձում են բնակիչների մեջ ըմբստություն գեներացնել»,– կարծում է մարզպետը։ Ինչու է փակվում Վարդենիսի անձնագրային բաժանմունքը. Փաշինյանը խոսել է օպտիմալացման մասինԱյն դիտարկմանը, որ քաղաքացիների մտավախությունն այն է, որ անձնագրային բաժինը հանվում է, քանի որ առաջիկայում նախատեսվում է Վարդենիսի տարածքները հանձնել, Սարգսյանը կարճ արձագանքեց. «Լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»։
վարդենիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65187142_0:0:1601:1200_1920x0_80_0_0_8f2fb030a1d91cd10ecdd5c52dfb73b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդենիս, կարեն սարգսյան, բողոքի ակցիա
վարդենիս, կարեն սարգսյան, բողոքի ակցիա
Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը. մարզպետի կարծիքով` նրանք նեղ անձնական շահեր ունեն
15:04 12.02.2024 (Թարմացված է: 15:06 12.02.2024) Մարզպետի հետ հանդիպմանը մասնակցել է 300–ից ավելի մարդ, որոնց չի գոհացրել նրա պատասխանները. անձնագրային բաժինը տեղափոխելու մեջ մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչները նորից փակել են դեպի Երևան տանող ճանապարհը։ Ակցիա իրականցնողներին չեն բավարարել մարզպետի պատասխանները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարդենիսցիները բողոքում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ` ասելով, որ դրանով սահմանային բնակիչների` առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ իր հետ հանդիպմանը մասնակցել է 300–ից ավելի մարդ, որոնց նա ներկայացրել է բարեփոխման ծրագիրը և նաև այն, որ նրանք որևէ դժվարության առաջ չեն կանգնելու։
«Անձնագրային բաժինը դեռ երկու–երեք ամիս էլի շարունակելու է աշխատել։ Այդ ընթացքում թվայնացման աշխատանքներ են իրականացվելու։Եթե ամբողջությամբ չհասցնենք անել դա, ապա շրջիկ անձնագրային կետեր ենք ունենալու, որոնք կգան տեղում այդ ծառայությունները կմատուցեն մարդկանց` մինչև բարեփոխումն ամբողջովին կիրականացվի»,– ասաց նա։
Մարզպետի խոսքով` համայնքապետարանի` քաղաքացիների սպասարկման կենտրոնը կունենա հատուկ պատուհան, որտեղ քաղաքացիները կարող են մոտենալ ու ծագած բոլոր խնդիրների պատասխանները ստանալ։
Թե ինչու իր հետ հանդիպումից հետո մարդիկ կրկին որոշեցին փակել ճանապարհը, Սարգսյանի համոզմամբ` պատասխանը մեկն է` նեղ անձնական շահեր կան։
«Մարդիկ կային, որոնք դեմ էին արտահայտվում հանդիպմանը, սակայն նրանք բարձրացնում էին զինկոմիսարիատի հարցը, որը 10 և ավելի տարի առաջ էր տեղափոխվել, տուն–ինտերնատի փակման մասին են խոսում, որի մասին ընդհանրապես խոսք չկա ու չի էլ լինելու, կադաստրի մասին են խոսում, սակայն դա մեր համայնքի կողմից պատվիրվող ծառայություն է միշտ եղել։ Ինչ–որ ուժեր կան, որոնք փորձում են բնակիչների մեջ ըմբստություն գեներացնել»,– կարծում է մարզպետը։
Այն դիտարկմանը, որ քաղաքացիների մտավախությունն այն է, որ անձնագրային բաժինը հանվում է, քանի որ առաջիկայում նախատեսվում է Վարդենիսի տարածքները հանձնել, Սարգսյանը կարճ արձագանքեց. «Լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»։