https://arm.sputniknews.ru/20240212/israjeli-banaky-harvatsner-e-hascrel-rafahi-taghamasin-100-mard-e-zvohvel-72197521.html
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Ռաֆահի թաղամասին. 100 մարդ է զոհվել
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Ռաֆահի թաղամասին. 100 մարդ է զոհվել
Sputnik Արմենիա
Իսրայելական հարվածի հետևանքով Գազայի հատվածի հարավում ավելի քան 230 մարդ է վիրավորվել։ 12.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-12T11:14+0400
2024-02-12T11:14+0400
2024-02-12T11:21+0400
իսրայել
գազայի հատված
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314698_0:93:889:593_1920x0_80_0_0_2c7b2032ed9259cdfc61ede3b8e4ad82.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Աշ Շաբուրա թաղամասի օբյեկտներին:Ըստ «Al Mayadeen» հեռուստաալիքի` իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ, ավելի քան 230-ը վիրավորվել են:Ավելի վաղ «Jerusalem Post» թերթը, հղում անելովԻսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հայտարարությունը, հայտնել էր, որ իսրայելցի զինվորների հաջորդ թիրախը լինելու է Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքը:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68314698_98:0:889:593_1920x0_80_0_0_91a3feed3a7e966d676a416ba6fccd32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, զոհ, վիրավոր
իսրայել, գազայի հատված, զոհ, վիրավոր
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Ռաֆահի թաղամասին. 100 մարդ է զոհվել
11:14 12.02.2024 (Թարմացված է: 11:21 12.02.2024) Իսրայելական հարվածի հետևանքով Գազայի հատվածի հարավում ավելի քան 230 մարդ է վիրավորվել։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Աշ Շաբուրա թաղամասի օբյեկտներին:
«ՑԱԽԱԼ-ը մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկչական օբյեկտներին», - նշված է բանակի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Ըստ «Al Mayadeen» հեռուստաալիքի` իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ, ավելի քան 230-ը վիրավորվել են:
Ավելի վաղ «Jerusalem Post» թերթը, հղում անելովԻսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հայտարարությունը, հայտնել էր, որ իսրայելցի զինվորների հաջորդ թիրախը լինելու է Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։