https://arm.sputniknews.ru/20240212/hhum-nvor-varujt-e-nerdrvel-arajin-angam-voch-tsanr-hancanq-katarvoghnery-ktuganven-72202693.html
ՀՀ–ում նոր վարույթ է ներդրվել. առաջին անգամ ոչ ծանր հանցանք կատարողները կտուգանվեն
ՀՀ–ում նոր վարույթ է ներդրվել. առաջին անգամ ոչ ծանր հանցանք կատարողները կտուգանվեն
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը։ 12.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-12T14:21+0400
2024-02-12T14:21+0400
2024-02-12T14:22+0400
հայաստան
տուգանք
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:42:3001:1730_1920x0_80_0_0_b18362f8478382cd51e718c87c546351.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանում ներդրվել է «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», ըստ որի` առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «համաձայնությամբ տուգանք»։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 6-ից։Այս վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին:ՀՀ արդարադատության նախարարությունից նշում են, որ վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից, վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի սահմանմամբ կլուծվեն գործերի քննության անհարկի ձգձգումների և վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող չարաշահումների խնդիրները:Օրենսդրական բարեփոխումներն արվել են քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիտորինգի շրջանակում։«Արմավիր» ՔԿՀ–ի ծառայողներից մեկը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/853/75/8537548_0:0:2667:2000_1920x0_80_0_0_7d6078b2c428a3fc31e0487ce4d8dc91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տուգանք, հհ արդարադատության նախարարություն
հայաստան, տուգանք, հհ արդարադատության նախարարություն
ՀՀ–ում նոր վարույթ է ներդրվել. առաջին անգամ ոչ ծանր հանցանք կատարողները կտուգանվեն
14:21 12.02.2024 (Թարմացված է: 14:22 12.02.2024) ՀՀ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայաստանում ներդրվել է «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», ըստ որի` առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «համաձայնությամբ տուգանք»։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արդարադատության նախարարությունը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։ Օրենքն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 6-ից։
Այս վարույթի կիրառման համար հանցանքը պետք է լինի ոչ մեծ ծանրության, և դրանով չպետք է վնաս պատճառված լինի մասնավոր անձի շահերին:
«Մեղադրյալի նկատմամբ նշանակվում է ՔՕ հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ և անվտանգության միջոց նշանակելու: Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը կիրառվում է հանրային մեղադրանքի կարգով քննվող այն անձանց վերաբերյալ քրեական գործերով, որոնք հանցանք կատարել են առաջին անգամ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ արդարադատության նախարարությունից նշում են, որ վարույթի այս տեսակը կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ոչ մեծ ծանրության հանցանքների վերաբերյալ քրեական գործերից, վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևի և տրամադրման կարգի սահմանմամբ կլուծվեն գործերի քննության անհարկի ձգձգումների և վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսևորվող չարաշահումների խնդիրները:
Օրենսդրական բարեփոխումներն արվել են քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիտորինգի շրջանակում։