https://arm.sputniknews.ru/20240212/ararat-mirzvojany-meknum-e-brjusel-72200151.html
Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել
Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել
Sputnik Արմենիա
Այցի շրջանակում մի շարք հանդիպումներ են նախատեսված։ 12.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-12T13:01+0400
2024-02-12T13:01+0400
2024-02-12T13:09+0400
հայաստան
արարատ միրզոյան
ժոզեպ բորել
բրյուսել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/17/71425579_0:0:1601:901_1920x0_80_0_0_3462bc281e322957eea452377aed3b65.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչությունը։Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։Միրզոյանը մասնակցել է ՄՔԴ-ին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանըՆշվում է, որ հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու է նաև Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը,, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ ասուլիսով, որն ուղիղ կհեռարձակվի Երևանի ժամանակով 17:00-ին։Հիշեցնենք` Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսին Բրյուսելում։Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման սկզբունքները
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/17/71425579_88:0:1508:1065_1920x0_80_0_0_422ab4f112fbd89df644e65e48e472a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ժոզեպ բորել, բրյուսել
հայաստան, արարատ միրզոյան, ժոզեպ բորել, բրյուսել
Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել
13:01 12.02.2024 (Թարմացված է: 13:09 12.02.2024) Այցի շրջանակում մի շարք հանդիպումներ են նախատեսված։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է
արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Նախարարը փետրվարի 12-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին»,– ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։
Նշվում է, որ հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների և դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաև տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու է նաև Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը,, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ ասուլիսով, որն ուղիղ կհեռարձակվի Երևանի ժամանակով 17:00-ին։
Հիշեցնենք` Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսին Բրյուսելում։