00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանի եղբոր կինն ազատ կարձակվի. ԶԼՄ

© Photo : соцсетиԿառլեն Սիմոնյանը, Ալեն Սիմոնյանը և Անի Գևորգյանը
Կառլեն Սիմոնյանը, Ալեն Սիմոնյանը և Անի Գևորգյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2024
Կառլեն Սիմոնյանը, Ալեն Սիմոնյանը և Անի Գևորգյանը
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցը գրում է, որ ստորագրահավաքն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և համաձայնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը, որին 2 ամսով կալանքի տակ էին վերցրել էկոնոմիկայի նախարարությունում «Սիներջի» ՍՊԸ-ի կողմից չարաշահումներ կատարելու կասկածով, վաղը ազատ կարձակվի։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
Փետրվարի 8-ին տեղեկացրել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գևորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի համար։
«Չնայած իրավապահ համակարգը որոշել էր, որ քննություն պետք է ընթանա, և Անի Գևորգյանը դեռ չպետք է ազատ արձակվի, բայց որոշում է փոխվել: Այս պահին քաղաքական որոշում կա` Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը պետք է ազատ արձակել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ստորագրությունների երաշխավորման հիման վրա»,– գրում է լրատվամիջոցը:
Ըստ կայքի` մյուս կալանավորվածների վերաբերյալ որոշում դեռ չկա։
«Ի դեպ, ստորագրահավաքն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և համաձայնությամբ, ինչի համար էլ քաղաքական որոշումը հեշտ է կայացվել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասով»,– նշում է ArmLur.am–ը:
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` Անի Գևորգյանին, Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Լրահոս
0