00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հարցազրույցում մեսիջ կա միջազգային լսարանին

© Sputnik / Михаил МетцельԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2024
Բաժանորդագրվել
Վաշինգտոնում պարզապես չեն ցանկանում, որ ՌԴ առաջնորդի իրական աշխարհայացքը հասանելի դառնա հասարակ ամերիկացիների համար։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ իր հարցազրույցում մեսիջ է հղում միջազգային, այդ թվում՝ ԱՄՆ–ի և Եվրոպայի լսարանին, սակայն ոչ բոլորն են ցանկանում նրան լսել։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Telegram ալիքում հարցազրույցից հատված է հրապարակել հաղորդավար Պավել Զարուբինը։
«Ամերիկացի լրագրողի հետ շփվելիս Պուտինը այսպիսի մեսիջ է ուղարկում նաև միջազգային լսարանին` ոչ միայն ԱՄՆ–ում, այլև Եվրոպայում և բոլոր մյուս ուղղություններում։ Ոչ բոլորն են ցանկանում դա լսել», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ Վաշինգտոնում պարզապես չեն ցանկանում, որ ՌԴ առաջնորդի իրական աշխարհայացքը հասանելի դառնա հասարակ ամերիկացիների համար։
«Մենք տեսնում ենք ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք այդ հարցազրույցն անօգուտ են որակում, խորհուրդ են տալիս չընթերցել այն։ Բայց այս անգամ դա, այնուամենյանիվ, տեղի է ունենում։ Դա հնարավոր չէ խեղդել։ Աշխարհը փոխվել է», – եզրափակել է Պեսկովը։
Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ Պուտին
Կառլսոնը Մոսկվայի ժամանակով ուրբաթ լույս գիշերը հրապարակել էր Պուտինի հետ հարցազրույցն իր կայքում, այնուհետև տեղադրել այն X սոցցանցում և YouTube–ում։
Նախագահի խոսքերն այս տարբերակում թարգմանվել էին անգլերեն։ Մոտավորապես 11 ժամում Х սոցցանցում տեսանյութի դիտումների քանակը գերազանցել էր 90 մլն–ը, իսկ YouTube–ում՝ 3.8 մլն–ը։ Հարցազրույցը հրապարակվել էր նաև Կրեմլի կայքում։
Լրահոս
0