00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԻԱ Նովոստիի հետ աշխատող օպերատորը շրջափակման մեջ է հայտնվել Գազայի հատվածում

Բաժանորդագրվել
Օպերատորը վերջին անգամ կապ է հաստատել գիշերը և ասել, որ իսրայելական տանկերը մոտենում են հիվանդանոցին։
Գազայի հատվածի Խան Յունիսի «Նասեր» հիվանդանոցային համալիրում լրագրողները իսրայելական բանակի շրջափակման մեջ են հայտնվել, նրանց թվում է նաև ՌԻԱ Նովոստիի հետ աշխատող օպերատոր Մուհամմեդ ալ Հիլուն, օպերատորի հետ կապը կորել է գիշերը։ Տեղեկությունը Գազայից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ալ Հիլուն, որը տեսանկարահանում էր Խան Յունիսում և մասնավորապես այդ հիվանդանոցում տիրող իրավիճակը, վերջին անգամ կապ է հաստատել ժամը 01։00-ի սահմաններում և ասել, որ իսրայելական տանկերը մոտենում են հիվանդանոցային համալիրին։
«Երբ տանկերը սկսեցին մոտենալ, գործընկերներիս մեծ մասը կարողացավ դուրս գալ։ Ես և ևս մի քանի լրագրող մնացինք շրջափակման մեջ»,- պատմել է օպերատորը։
Ալ Հիլուն նշել է նաև, որ «ինտերնետ բռնելու» համար պետք է բարձրանալ հիվանդանոցի հինգերորդ հարկ։
Չորեքշաբթի պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները կրակային հսկողության տակ են վերցրել 5-րդ հարկը և կրակ բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ: Այդ ժամանակ զոհվել էր մեկ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել էին։
Երեքշաբթի հիվանդանոցի մոտ գտնվող գլխավոր փողոցի մոտ նկարահանումների ժամանակ ալ Հիլուին գնդակ էր դիպել, բայց զրահաբաճկոնի շնորհիվ նա չէր վիրավորվել։
Արդեն մի քանի շաբաթ է`Իսրայելի բանակը թիրախում է պահում հիվանդանոցը։ Տեղում մնացած բուժանձնակազմից բացի, շրջափակման մեջ է հայտնվել ավելի քան 400 բուժառու։
Բուժհաստատությունում տարրական դեղամիջոցների և էլեկտրագեներատորների համար նախատեսված վառելիքի սուր պակաս կա։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Լրահոս
0