https://arm.sputniknews.ru/20240210/mvoskvan-dem-e-haravajin-kvovkasum-kharnakchutjun-mtcnelu-pvordzerin-hh-um-rd-despan-72169126.html
Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Sputnik Արմենիա
Մոսկվա-Երևան ռադիոկամրջի ընթացքում դիվանագետը պատասխանել է Sputnik ռադիոկայանի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու հարցերին։ 10.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-10T15:07+0400
2024-02-10T15:07+0400
2024-02-10T15:07+0400
ռուսաստան
հարավային կովկաս
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72126914_0:0:1600:901_1920x0_80_0_0_1a21070099d05307cca2d5d9cf1a6881.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մոսկվայի շահերից է բխում, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Նա նշել է, որ Մոսկվայի համար ոչ բարեկամական արտաքին ուժերը փորձում են Ռուսաստանի շահերի դեմ աշխատել Հարավային Կովկասում։«Ըստ իս՝ նրանք Հարավային Կովկասում դրամատիկ իրադարձությունները դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ աշխատելու առիթ և հնարավորություն։ Ցավոք, այդպես է, և դա իր ազդեցությունն է թողնում, դա գործոն է, որը ստիպված ենք հաշվի առնել, և որը մտահոգիչ է: Բայց ես հույս ունեմ, որ այն, ինչը մեզ միավորում է, ավելի ուժեղ կլինի, քան մեր հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու փորձերը, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն ու դերը խարխլելու փորձերը։ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանգամայն միանշանակ է. Հարավային Կովկասը մեզ համար կենսական տարածաշրջան է, Ռուսաստանը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղացել, խաղում է և խաղալու է, որովհետև մեր շահերից է բխում, որ այն լինի խաղաղության, կայունության և զարգացման տարածաշրջան»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։Դիվանագետի խոսքով՝ այստեղ խառնաչկչություն մտցնելու, տարածաշրջանն ինչ-որ մեկի կոնյունկտուրային աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ցանկացած փորձ կարժանանա ՌԴ-ի կոշտ հակազդեցությանը։ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարց չկա. ՌԴ դեսպան
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72126914_148:0:1572:1068_1920x0_80_0_0_3a2284b154730c2f3fd03f8d3b40a191.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հարավային կովկաս, սերգեյ կոպիրկին
ռուսաստան, հարավային կովկաս, սերգեյ կոպիրկին
Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Մոսկվա-Երևան ռադիոկամրջի ընթացքում դիվանագետը պատասխանել է Sputnik ռադիոկայանի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մոսկվայի շահերից է բխում, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշել է, որ Մոսկվայի համար ոչ բարեկամական արտաքին ուժերը փորձում են Ռուսաստանի շահերի դեմ աշխատել Հարավային Կովկասում։
«Ըստ իս՝ նրանք Հարավային Կովկասում դրամատիկ իրադարձությունները դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ աշխատելու առիթ և հնարավորություն։ Ցավոք, այդպես է, և դա իր ազդեցությունն է թողնում, դա գործոն է, որը ստիպված ենք հաշվի առնել, և որը մտահոգիչ է: Բայց ես հույս ունեմ, որ այն, ինչը մեզ միավորում է, ավելի ուժեղ կլինի, քան մեր հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու փորձերը, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն ու դերը խարխլելու փորձերը։ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանգամայն միանշանակ է. Հարավային Կովկասը մեզ համար կենսական տարածաշրջան է, Ռուսաստանը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղացել, խաղում է և խաղալու է, որովհետև մեր շահերից է բխում, որ այն լինի խաղաղության, կայունության և զարգացման տարածաշրջան»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ այստեղ խառնաչկչություն մտցնելու, տարածաշրջանն ինչ-որ մեկի կոնյունկտուրային աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ցանկացած փորձ կարժանանա ՌԴ-ի կոշտ հակազդեցությանը։