00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը «տեղեկատվական սողանքի» տակ է մնացել. քաղտեխնոլոգ

© Sputnik / Andranik GhazaryanՆինա Մարգարյան
Նինա Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2024
Նինա Մարգարյան
Բաժանորդագրվել
Փորձագետի խոսքով` ՀՀ քաղաքացիներին փորձում են համոզել, որ պետությունը պարզապես ինստիտուտ է, որտեղ մենք ապրում ենք, սակայն դա հնարավոր չէ նույնիսկ տեսականորեն։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայ հասարակությունը մնացել է երկրի իշխանությունների ստեղծած «տեղեկատվական սողանքի» տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Նինա Մարգարյանը։
Նրա խոսքով՝ հայաստանցիներին անընդհատ գնդակոծում են տարբեր «նորություններով»։ Ընդ որում` հետաքրքիր է, որ ու քաղաքում որևէ նոր ժամանցային կենտրոնի կառուցմանը և պետության գոյությանը վերաբերող լուրերը միշտ հաջորդում են միմյանց։ Ու այդ ամենը նույն հարթության մեջ է մատուցվում։ Մարգարյանի խոսքով՝ դա արվում է` ելնելով կոնյունկտուրայից, քաղաքական նախասիրություններից, ինչպես նաև այն նպատակներից ու խնդիրներից, որոնք այսօր կանգնած են իշխող դասի առջև։
«Քաղաքական դիսկուրսը մեծ հաշվով ֆրակցիոնիզմի լեզուն է, և այն ակտիվորեն կիրառվում է Հայաստանի իշխանությունների կողմից։ Ահա կանք մենք, և կան նրանք, որոնք չպետք է գոյություն ունենան: Անընդհատ պաթետիկ փաստարկներ են օգտագործվում: Այ, եթե մենք այսինչ-այսինչ բանը չանենք, պատերազմ կլինի։ Հատկապես այնպիսի հասարակություններում, ինչպիսին մերն է, որտեղ, այնուամենայնիվ, ավտորիտար իշխանություն է, նրանք միշտ օգտագործում են հույզերի լեզուն՝ դիմելով վախի, ատելության զգացմունքներին և այլն»,-ընդգծում է քաղտեխնոլոգը։
Մասնագետը նշում է՝ հենց ճգնաժամային իրավիճակ է առաջանում, որը սպառնում է մեր պետականության հիմքերին, կամ եթե խորհրդարանում պատրաստվում են վիճահարույց օրինագիծ ընդունել, տեղեկատվական դաշտ են նետվում այնպիսի թեմաներ, որոնք պառակտում են հասարակությանը, ոչ միանշանակ բանավեճերի առիթ դառնում՝ միմյանց դեմ հանելով տարբեր սոցիալական խմբերին։
«Սա, ըստ էության, տեղեկատվական տեռոր է հասարակության նկատմամբ, որովհետև մարդն ապակողմնորոշվում է տեղեկատվության հսկայական հոսքում։ Ինչ-որ պահի քաղաքացին պարզապես հանձնվում է և դադարում է հետևել տեղի ունեցող իրադարձություններին: Ընտրողների աբսենտեիզմը, որը մենք տեսնում ենք այսօր, տեղեկատվական հոսքերի ազդեցության հետևանք է։ Քաղաքացին դադարում է հասկանալ և ասում է` ավելի լավ է քիթս չխոթեմ։ Իսկ երբ նա քաղաքականություն չի մտնում, մի ծեծված արտահայտություն կա՝ քաղաքականությունն է զբաղվում է քեզնով, և դա իսկապես այդպես է»,- կարծում է փորձագետը։
Մեզ այսօր որոշակի նարատիվներ են պարտադրվում։ Սակայն, ըստ փորձագետի, այն հասկացությունները, որոնք օգտագործում են Հայաստանի գործող իշխանությունները, մեծամասամբ ոչ մի կապ չունեն իրականության հետ։
«Նրանց հնչեցրած հասկացությունները, ինչպիսին է, օրինակ, «պետական ժողովուրդը», ոչ մի կաթիլ գիտականություն չունեն։ Հնարավոր է՝ մի տեղ կարդացել են, բայց միանգամայն հրեշավոր ձևով են մեկնաբանում։ Այսօր այդքան ակտիվ մատուցվող թեզերում պետք է չէ ռացիոնալության մասնիկ փնտրել, որովհետև պարզապես չկա։ Զանգվածային գիտակցության հաշվարկով իշխանությունները ֆանտոմ-բառեր են օգտագործում կամ ֆրեյմեր։ Դրանք առավելագույնս լղոզված են։ Երբ շրջանակներ չկան, իշխանության կողմից այսօր օգտագործվող այդ հասկացությունների տակ կարելի է հասկանալ ինչ ասես»,-ընդգծում է Մարգարյանը։
Նա մատնանշեց այն փաստը, որ Հայաստանում քարոզչություն է ընթանում պետության բոլոր հիմքերի դեմ, մեզ փորձում են այնպիսի նարատիվ պարտադրել, թե ամոթ է հայ լինելը։ Եթե մենք ասում ենք, որ հայ ենք և ուզում ենք ապրել մեր հողում, ուսումնասիրել մեր պատմությունը, որը չի սահմանափակվել այսօրվա Հայաստանով՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, դա խնդիր են անվանում։ Իսկ հետագայում կարող է առաջ քաշվել հետևյալ թեզը. «Մենք մեր տարածաշրջանում բոլորին խանգարում ենք, եկեք վերցնենք պետությունը, բոլորիս տները և ուրիշ տեղ տեղափոխենք»:
Քաղտեխնոլոգը վստահ է՝ բնական է, երբ ազգը, ազգային ինքնություն ունեցող մարդիկ հիշում են իրենց պատմությունը, իրենց արմատները, իրենց հաջողություններն ու անհաջողությունները: Նաև բնական է, եթե ազգը ռևանշիստական տրամադրություններ ունի։
«Մեզ ասում են՝ երբ մենք ուզում ենք հայ լինել, մենք անընդհատ բռնության ենք ենթարկվում այլ պետությունների կողմից։ Եկեք ընդհանրապես դադարենք ինչ-որ բանի հավակնել, մոռանանք մեր անցյալը և փորձենք ամեն ինչ սկսել մաքուր էջից: Բայց այդպես չի լինում։ Պետությունը չի կարելի պարզապես վերցնել ու չեղարկել»,-ասում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա նաև նկատում է, որ այն թեզը, թե «հայ լինելը վտանգավոր է», փաստացի Օսմանյան Թուրքիայի նույն թեզի որոշակի վերաձևակերպումն է, և ամբողջ քաղաքական քարոզչությունը Հայաստանում այսօր հենց դրա վրա է կառուցված:
Փորձագետը խնդիր է համարում այն, որ անկախության երեսուն տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների գիտակցության մեջ սեփական պետության և հայրենի հողի զգացում այդպես էլ չձևավորվեց։ Մեր երկրում շատերը չեն հասկանում, թե ինչ է պետությունը։ Արդյունքում հանրությանը հաճախ ավելի շատ հետաքրքրում են սեռական փոքրամասնությունների հարցերը, քան փլուզման եզրին հայտնված պետության պահպանումը։
«Պետականության պահպանումը շատերի համար եթերային մի բան է, կոպիտ ասած՝ Երևանից երբեք դուրս չեկած մարդը չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Եվ թե ինչով է հղի Զանգեզուրի միջանցքի բացումը։ Ինչպես և չէին պատկերացնում, երբ նրանց ասում էին, որ Լեռնային Ղարաբաղը, ըստ էության, մեր դարպասն է։ Իսկ համասեռամոլության խնդիրը մի բան է, ինչին նրանք կարող են անմիջականորեն բախվել տրանսպորտում։ Եվ դա, իհարկե, նրանց ավելի շատ է հուզում, քան Սահմանադրության փոփոխության, պատմության վերանայման խնդիրը»,- նշեց քաղտեխնոլոգը։
Նա բերեց ռուս դյուցազունների պատմությունների դրական օրինակը, որտեղ պատմվում է, թե ինչպես էին նրանք հեռավոր արշավների գնալիս իրենց հետ մի բուռ հայրենի հող վերցնում, որը նրանց ուժ էր տալիս։
Խաղաղության պայմանագի՞ր, թե՞ կործանում. ինչ է ենթադրում Փաշինյանի գաղտանզերծած հոդվածը
«Ծնվելուց հետո մարդը սոցիալականացման մի քանի փուլ է անցնում։ Պետության, հայրենի հողի, սահմանների, սեփական ինքնագիտակցության, ազգային ինքնության արժեհամակարգի հարցերը ձեռքբերովի են: Ոչ ոք միանգամից հայ չի ծնվում։ Ընտանիքը, պետությունը նրա մեջ որոշակի արժեքներ են սերմանում։ Մեզ մոտ, ցավոք, տարիներ շարունակ պետությունը դրանով չի զբաղվել»,- դժգոհեց նա։
Մարգարյանի խոսքով` նորմալ է, երբ պետության և ազգի միջև հակասություն չկա, բայց ՀՀ քաղաքացիներին փորձում են համոզել, որ պետությունը պարզապես ինստիտուտ է, որտեղ մենք ապրում ենք: Նա պնդում է՝ դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։
«Այնուամենայնիվ, նման մեթոդաբանությունը նոր չէ և բոլոր երկրներում նույն սկզբունքներով է գործում»,– եզրակացնում է նա՝ հիշեցնելով Ուկրաինայի և Վրաստանի օրինակը։
Քաղաքացիներին համոզում են, որ եթե մենք հիմա հրաժարվենք այսինչ և այնինչ բաներից, ապա անմիջապես հսկայական քանակությամբ օտարերկրյա ներդրումներ կգան, արտերկիր առանց անձնագրերի, վիզայի կգնանք և այլն։ Եվ հանկարծակի պետությունը կբարգավաճի։ Բայց, ըստ փորձագետի, այդպես չի լինում։ Չի կարող բարգավաճում լինել այնտեղ, որտեղ մոռանում են իրենց պատմությունը: Քանի որ պատմությունը սովորեցնում է ուղղել սխալները:
Շոկն անցավ, մարդիկ սկսեցին կողմնորոշվել. մասնագետը` Փաշինյանի վարկանիշի նվազման մասին
Լրահոս
0