00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 18%–ով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը. Փաշինյանը ՄՍԾ է այցելել

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Բռնի տեղահանված շուրջ 22 000 արցախցիների վճարվել են կենսաթոշակները, իսկ 1200-ի՝ նպաստները։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հայաստանում նպաստառու ընտանիքների թիվը 2023 թվականին 18 տոկոսով կամ 15799 ընտանիքով նվազել է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչի հաշվին է այս նվազումը եղել։ Ըստ ՄՍԾ-ի՝ պատճառը ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացումն ու կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազումն է, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքը։
«Այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- ասել է վարչապետը։
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Премьер-министр Никол Пашинян посетил единую социальную службу Министерства труда и социальных вопросов (9 февраля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2024
Նիկոլ Փաշինյան
7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։ Փաշինյանն իր հերթին նշել է, որ դիմող անձանց թվի նվազումը ևս մեկ տվյալ է, որը խոսում է տնտեսական աճի մասին։
Ծառայության 49 տարածքային կենտրոններն իրականացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48,614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 22 000 անձի հաստատվել և վճարվել են կենսաթոշակները, գրեթե 1200 անձի՝ նպաստները։
ՄՍԾ-ում նաև հայտնել են, որ սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնակարանների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։ Վարչապետը նշել է, որ այժմ այդպիսի միտում էլ կա, այլ բնակավայրերից մարդիկ գնում են սահմանամերձ գյուղում հող ձեռք բերում և ցանկանում դառնալ ծրագրի շահառու։
ԼՂ–ից տեղահանված 20 ուսուցիչ աշխատանք է գտել «Ռուսական տան» ջանքերի շնորհիվ. Ֆեֆիլով
Նշենք, որ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ–ում եղել է 85 843 նպաստառու ընտանիք, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմել է 76 131։
Լրահոս
0