https://arm.sputniknews.ru/20240210/erevanum-brnkvats-khvoshvor-hrdehi-hetevanqvov-tuzhatsner-chkan-ngn-72162444.html
Երևանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժածներ չկան․ ՆԳՆ
Երևանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժածներ չկան․ ՆԳՆ
Sputnik Արմենիա
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղում մեծ թվով փրկարարներ են աշխատում։ 10.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-10T11:51+0400
2024-02-10T11:51+0400
2024-02-10T12:09+0400
հայաստան
երևան
հրդեհ
պահեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0a/72161264_0:0:1600:900_1920x0_80_0_0_c22f065a5f8d999c7ba9b427063df015.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․Երևանի Թբիլիսյան խճուղիում գտնվող պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՆԳՆ-ից։Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է մոտավորապես 09:40-ին, դեպքի վայր է մեկնել 12 մարտական հաշվարկ։Sputnik Արմենիայի թղթակիցը հրդեհի վայրից տեղեկացնում է, որ պահեստային տարածքը կամ առնվազն դրա մի մասը շահագործվում է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի կողմից։ Հրդեհի վայրում երևում է ընկերության բեռնատարը։ Նշենք, որ «Գրին լայֆը» զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների վաճառքով։Տարածքն այս պահին սահմանազատված է։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, առայժմ հրդեհը մարված չէ։Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ հրշեջներից մեկին օգնություն են ցուցաբերում տեղում աշխատող շտապօգնության բժիշկները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0a/72161264_244:0:1444:900_1920x0_80_0_0_1c6defac2a23782306b11a059de97884.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, հրդեհ, պահեստ
հայաստան, երևան, հրդեհ, պահեստ
Երևանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժածներ չկան․ ՆԳՆ
11:51 10.02.2024 (Թարմացված է: 12:09 10.02.2024) Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղում մեծ թվով փրկարարներ են աշխատում։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․Երևանի Թբիլիսյան խճուղիում գտնվող պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՆԳՆ-ից։
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է մոտավորապես 09:40-ին,
դեպքի վայր է մեկնել 12 մարտական հաշվարկ։
Sputnik Արմենիայի թղթակիցը հրդեհի վայրից տեղեկացնում է, որ պահեստային տարածքը կամ առնվազն դրա մի մասը շահագործվում է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի կողմից։ Հրդեհի վայրում երևում է ընկերության բեռնատարը։ Նշենք, որ «Գրին լայֆը» զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների վաճառքով։
Տարածքն այս պահին սահմանազատված է։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, առայժմ հրդեհը մարված չէ։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ հրշեջներից մեկին օգնություն են ցուցաբերում տեղում աշխատող շտապօգնության բժիշկները։