https://arm.sputniknews.ru/20240209/mirzvojany-fransiaci-gvortsynkervojn-e-nerkajacrel-haj-adrbejanakan-kargavvorman-skzbunqnery-72156003.html
Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման սկզբունքները
Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման սկզբունքները
Sputnik Արմենիա
մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։ 09.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-09T22:07+0400
2024-02-09T22:07+0400
2024-02-09T22:31+0400
ֆրանսիա
հայաստան
արարատ միրզոյան
ստեֆան սեժուրնե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72155164_0:24:2048:1176_1920x0_80_0_0_2aed2c1ee3c8da622620068d9d14c75e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Փարիզում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ, հայտնում են արտգործնախարարությունից։ՀՀ արտգործնախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։Հավելենք, որ սա Միրզոյանի ու Սեժուրնեի առաջին հանդիպումն էր։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72155164_96:0:1917:1366_1920x0_80_0_0_68e51208d0f600542aaadf7ae6f1b52e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, արարատ միրզոյան, ստեֆան սեժուրնե
ֆրանսիա, հայաստան, արարատ միրզոյան, ստեֆան սեժուրնե
Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական կարգավորման սկզբունքները
22:07 09.02.2024 (Թարմացված է: 22:31 09.02.2024) մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Փարիզում Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ, հայտնում են
արտգործնախարարությունից։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։
Հավելենք, որ սա Միրզոյանի ու Սեժուրնեի առաջին հանդիպումն էր։