https://arm.sputniknews.ru/20240209/miajn-himary-karvogh-e-havatal-te-rd-n-mtadir-e-hardzakvel-evrvopaji-vra-taqer-karlsvon-72110514.html
Միայն հիմարը կարող է հավատալ, թե ՌԴ-ն մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա. Թաքեր Կառլսոն
Միայն հիմարը կարող է հավատալ, թե ՌԴ-ն մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա. Թաքեր Կառլսոն
Sputnik Արմենիա
Կառլսոնը նշել է, որ Ռուսաստանն ավելի քան բավարար բնական ռեսուրսներ ունի, երկրում ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, մարդիկ խոսում են տարբեր... 09.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-09T11:20+0400
2024-02-09T11:20+0400
2024-02-09T11:22+0400
ռուսաստան
լրագրող
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72103525_0:0:1600:900_1920x0_80_0_0_bb1362ad72e6b647d6b8e114b800812c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից հետո հայտարարել է, որ միայն հիմարըկարող է հավատալ, թե Մոսկվան մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։Կառլսոնը հարց է տվել` այդ դեպքում Ռուսաստանը ինչո՞ւ պետք է հարձակվի Լեհաստանի վրա, չէ՞ որ Մոսկվան պարզապես սահմանային անվտանգություն է ուզում։«Պետք է ապուշ լինես, որ մտածես, թե պատրաստվում են հարձակվել Վիեննայի վրա, դրա ապացույց չկա», - հայտարարել է լրագրողը` ավելացնելով, որ Վաշինգտոնի պրոֆեսիոնալ ստախոսները փորձում են հակառակը համոզել Արևմուտքի բնակիչներին։Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ ՊուտինԼրագրողը նշել է, որ Ռուսաստանն ավելի քան բավարար բնական ռեսուրսներ ունի, երկրում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են ապրում, մարդիկ խոսում են տարբեր լեզուներով, իսկ նման պետություն կառավարելը հեշտ չէ։Նա ընդգծել է, որ միջուկային ներուժով Ռուսաստանին թույլ պետության վերածելու փորձերն ուղղակի անիմաստ են, և նման արդյունքից կտուժի հենց ԱՄՆ-ն։«Մեզ կառավարում են խելագարները՝ նախագահը և Վիկտորյա Նուլանդը», - նշել է Կառլսոնը՝ հիշեցնելով, թե ինչի են հանգեցրել իշխանությունը տապալելու ամերիկյան փորձերը այլ երկրներում, այդ թվում՝ Լիբիայում ու Իրաքում:Լրագրողը նշել է, որ իր տպավորություններով` Պուտինին խոր ցավ է պատճառում Արևմուտքի կողմից մերժվելը, մինչդեռ «եվրոպականությունը» Մոսկվայում կարելի է ոչ միայն տեսնել, այլև զգալ մշակութային մակարդակով:«Կինո է, այդպես չէինք պայմանավորվել». Պուտինը՝ Ուկրաինայի առաջ ՆԱՏՕ-ի դռներ բացելու մասին
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72103525_55:0:1255:900_1920x0_80_0_0_b88fbb9d005f744667619358c040ab24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, լրագրող, եվրոպա
ռուսաստան, լրագրող, եվրոպա
Միայն հիմարը կարող է հավատալ, թե ՌԴ-ն մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա. Թաքեր Կառլսոն
11:20 09.02.2024 (Թարմացված է: 11:22 09.02.2024) Կառլսոնը նշել է, որ Ռուսաստանն ավելի քան բավարար բնական ռեսուրսներ ունի, երկրում ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, մարդիկ խոսում են տարբեր լեզուներով, իսկ նման պետություն կառավարելը հեշտ չէ:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից հետո հայտարարել է, որ միայն հիմարըկարող է հավատալ, թե Մոսկվան մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։
«Ռուսաստանը էքսպանսիայով չի զբաղվում։ Կներեք, ես չպետք է նման բան ասեմ այն պատճառով, որ Պետդեպարտամենտը ղեկավարող գաղափարական ստախոսները ուզում են Պուտինին Հիտլեր կամ ճապոնական կայսր սարքել։ Դա ճիշտ չէ, դա հիմարություն է: Ռուսաստանն արդեն իսկ հսկայական է, ամենամեծն աշխարհում», - հայտարարել է Կառլսոնը իր կայքում հրապարակված տեսագրությունում։
Կառլսոնը հարց է տվել` այդ դեպքում Ռուսաստանը ինչո՞ւ պետք է հարձակվի Լեհաստանի վրա, չէ՞ որ Մոսկվան պարզապես սահմանային անվտանգություն է ուզում։
«Պետք է ապուշ լինես, որ մտածես, թե պատրաստվում են հարձակվել Վիեննայի վրա, դրա ապացույց չկա», - հայտարարել է լրագրողը` ավելացնելով, որ Վաշինգտոնի պրոֆեսիոնալ ստախոսները փորձում են հակառակը համոզել Արևմուտքի բնակիչներին։
Լրագրողը նշել է, որ Ռուսաստանն ավելի քան բավարար բնական ռեսուրսներ ունի, երկրում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են ապրում, մարդիկ խոսում են տարբեր լեզուներով, իսկ նման պետություն կառավարելը հեշտ չէ։
Նա ընդգծել է, որ միջուկային ներուժով Ռուսաստանին թույլ պետության վերածելու փորձերն ուղղակի անիմաստ են, և նման արդյունքից կտուժի հենց ԱՄՆ-ն։
«Մեզ կառավարում են խելագարները՝ նախագահը և Վիկտորյա Նուլանդը», - նշել է Կառլսոնը՝ հիշեցնելով, թե ինչի են հանգեցրել իշխանությունը տապալելու ամերիկյան փորձերը այլ երկրներում, այդ թվում՝ Լիբիայում ու Իրաքում:
Լրագրողը նշել է, որ իր տպավորություններով` Պուտինին խոր ցավ է պատճառում Արևմուտքի կողմից մերժվելը, մինչդեռ «եվրոպականությունը» Մոսկվայում կարելի է ոչ միայն տեսնել, այլև զգալ մշակութային մակարդակով: