https://arm.sputniknews.ru/20240209/kinvo-e-ajdpes-cheinq-pajmanavvorvel-putiny-ukrainaji-araj-nato-i-drner-bacelu-masin-72109707.html
«Կինո է, այդպես չէինք պայմանավորվել». Պուտինը՝ Ուկրաինայի առաջ ՆԱՏՕ-ի դռներ բացելու մասին
«Կինո է, այդպես չէինք պայմանավորվել». Պուտինը՝ Ուկրաինայի առաջ ՆԱՏՕ-ի դռներ բացելու մասին
Sputnik Արմենիա
2008 թվականին Բուխարեստում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում հայտարարվեց, որ ՆԱՏՕ-ի դռները Ուկրաինայի և Վրաստանի բաց են: 09.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-09T10:55+0400
2024-02-09T10:55+0400
2024-02-09T10:59+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
նատօ
ռուսաստան
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72102527_0:0:1600:900_1920x0_80_0_0_0a03ab86bf8ceb8c53cd2710611ea2d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ուկրաինան, անկախության մասին իր հռչակագրին համապատասխան, չեզոք պետություն է, սակայն 2008-ին ՆԱՏՕ-ի երկրները բացել են Կիևի առաջ իրենց դաշինքի դռները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում։ Նա այդ իրավիճակն անվանել է «հետաքրքիր կինո» և նշել, որ «մենք այդպես չէինք պայմանավորվել»:Պուտինը հիշեցրել է, որ 2008 թվականին Բուխարեստում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում հայտարարվել էր, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի առաջ: ՌԴ նախագահի խոսքով՝ Եվրոպայի որոշ երկրներ գագաթնաժողովից հետո հայտնել են, որ իրենց վրա ճնշում են գործադրել Ուկրաինայի հարցում:Պուտինի խոսքով` այնուհետև արևմտյան երկրները «սկսել են յուրացնել Ուկրաինայի տարածքը»` չնայած, որ այնտեղ յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ բնակիչ ինչ-որ ձևով կապված է Ռուսաստանի հետ։Նա նշել է, որ Ուկրաինայում իշխանության եկած բոլոր նախագահները հենվել են ընտրազանգվածի վրա, որն այսպես թե այնպես լավ էր վերաբերվում Ռուսաստանին, և այդ ընտրազանգվածին «չեզոքացնելը» շատ դժվար է:Անդրադառնալով Լեհաստանի հետ հարաբերություններին` ՌԴ նախագահը շեշետել է, որ ռուսական զորքերը կուղարկվեն Լեհաստան միայն այն դեպքում, եթե վերջինս հարձակվի ՌԴ-ի վրա. Մոսկվան շահեր չունի ո՛չ այնտեղ, ո՛չ Լատվիայում։ Ռուսաստանի մասին սարսափ պատմություններն անհրաժեշտ են Ուկրաինա զենք ուղարկելու համար հարկատուներից փող կորզելու նպատակով:Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ Պուտին
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72102527_354:0:1554:900_1920x0_80_0_0_5942d0756efc505ecde5ce7f788885e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, նատօ, ռուսաստան, արևմուտք
վլադիմիր պուտին, ուկրաինա, նատօ, ռուսաստան, արևմուտք
«Կինո է, այդպես չէինք պայմանավորվել». Պուտինը՝ Ուկրաինայի առաջ ՆԱՏՕ-ի դռներ բացելու մասին
10:55 09.02.2024 (Թարմացված է: 10:59 09.02.2024) 2008 թվականին Բուխարեստում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում հայտարարվեց, որ ՆԱՏՕ-ի դռները Ուկրաինայի և Վրաստանի բաց են:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ուկրաինան, անկախության մասին իր հռչակագրին համապատասխան, չեզոք պետություն է, սակայն 2008-ին ՆԱՏՕ-ի երկրները բացել են Կիևի առաջ իրենց դաշինքի դռները։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված
հարցազրույցում։ Նա այդ իրավիճակն անվանել է «հետաքրքիր կինո» և նշել, որ «մենք այդպես չէինք պայմանավորվել»:
Պուտինը հիշեցրել է, որ 2008 թվականին Բուխարեստում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում հայտարարվել էր, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի և Վրաստանի առաջ: ՌԴ նախագահի խոսքով՝ Եվրոպայի որոշ երկրներ գագաթնաժողովից հետո հայտնել են, որ իրենց վրա ճնշում են գործադրել Ուկրաինայի հարցում:
«Նրանց վրա իբր «ճնշում են գործադրել», նրանք էլ համաձայնել են։ Եվ հետո նրանք ասում են՝ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ում, դու գիտես։ Ես ասում եմ՝ չգիտեմ, ես գիտեմ, որ դուք համաձայնել եք 2008 թվականին, իսկ ինչու հետո պիտի հրաժարվեք։ «Դե, այն ժամանակ մեզ վրա ճնշում գործադրեցին»։ Ասում եմ՝ ինչո՞ւ վաղը ձեզ վրա ճնշում չեն գործադրի, և դուք կրկին կհամաձայնեք: Դե, անհեթեթություն է: Ու՞մ հետ խոսել այնտեղ։ Մենք պատրաստ ենք զրույցի։ Բայց ու՞մ հետ, չեմ հասկանում: Ու՞ր են երաշխիքները: Չկան», - ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով` այնուհետև արևմտյան երկրները «սկսել են յուրացնել Ուկրաինայի տարածքը»` չնայած, որ այնտեղ յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ բնակիչ ինչ-որ ձևով կապված է Ռուսաստանի հետ։
Նա նշել է, որ Ուկրաինայում իշխանության եկած բոլոր նախագահները հենվել են ընտրազանգվածի վրա, որն այսպես թե այնպես լավ էր վերաբերվում Ռուսաստանին, և այդ ընտրազանգվածին «չեզոքացնելը» շատ դժվար է:
Անդրադառնալով Լեհաստանի հետ հարաբերություններին` ՌԴ նախագահը շեշետել է, որ ռուսական զորքերը կուղարկվեն Լեհաստան միայն այն դեպքում, եթե վերջինս հարձակվի ՌԴ-ի վրա. Մոսկվան շահեր չունի ո՛չ այնտեղ, ո՛չ Լատվիայում։ Ռուսաստանի մասին սարսափ պատմություններն անհրաժեշտ են Ուկրաինա զենք ուղարկելու համար հարկատուներից փող կորզելու նպատակով: