https://arm.sputniknews.ru/20240209/keghts-orakarg-e-mamijanjany-sahmanadrutjuny-pvokhelu-masin-72113890.html
Կեղծ օրակարգ է. Մամիջանյանը` Սահմանադրությունը փոխելու մասին
Կեղծ օրակարգ է. Մամիջանյանը` Սահմանադրությունը փոխելու մասին
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խիստ դեմ է Սահմանադրության վերաբերյալ ՀՀ իշխանության հնչեցրած թեզերին, բայց ըստ Մամիջանյանի` դա չպետք է լինի ՀՀ միակ քաղաքական... 09.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-09T11:45+0400
2024-02-09T11:45+0400
2024-02-09T11:51+0400
հայկ մամիջանյան
սահմանադրություն
հայաստան
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982575_0:84:1600:984_1920x0_80_0_0_142cdc6d5108453ffb27f9c3b7b4f1a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ սահմանադրական փոփոխությունների օրակարգը կեղծ օրակարգ է, որը նետվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Նա շեշտեց` Սահմանադրության փոփոխության առնչությամբ հնարավոր ձևավորվող «Ոչ»–ի շտաբի առնչությամբ էլ դեռ հստակ որևէ բան չեն կարող ասել։ Ըստ խմբակցության ղեկավարի` պետք է տեսնեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և հավելյալ կհայտարարեն։այտնել էինք, որ Հ«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ավելի վաղ հայտարարել էր սահմանադրական շարժում ձևավորելու մասին ու կոչ արել բոլոր շահագրգիռ կողմերին միանալ իրենց։ Նրանք պատրաստվում են պայքարել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության դեմ։Խմբակցության ղեկավարի պնդմամբ` Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, քանի որ վերջինս զբաղված է կառավարության շենքը վերանորոգելով ու Արագած լեռը պատին նկարելով։«Այդ մարդը համարում է, որ մեր երկրի միակ խնդիրը զինանշանը, օրհներգն ու դրոշն են։ Տենց օդաչուով նման տուրբուլենտության մեջ կարելի՞ է մտնել։ Ոչ միայն անփորձ է, ոչ միայն կրթություն չունի, ոչ միայն սթափություն չունի, այլև իր սխալներն ընդունելու ունակություն չունի։ 5000 մարդ զոհվել է, ասում է զինանշանն էր մեղավոր»,– ասաց Մամիջանյանը։«Հայաստան» խմբակցությունը կմիանա՞ Չալաբյանի նոր նախաձեռնությանը. Օհանյանի պատասխանըՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982575_89:0:1512:1067_1920x0_80_0_0_228e648dd4bf7859822c3171e5e6681b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, սահմանադրություն, հայաստան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
հայկ մամիջանյան, սահմանադրություն, հայաստան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
Կեղծ օրակարգ է. Մամիջանյանը` Սահմանադրությունը փոխելու մասին
11:45 09.02.2024 (Թարմացված է: 11:51 09.02.2024) «Պատիվ ունեմ» խմբակցությունը խիստ դեմ է Սահմանադրության վերաբերյալ ՀՀ իշխանության հնչեցրած թեզերին, բայց ըստ Մամիջանյանի` դա չպետք է լինի ՀՀ միակ քաղաքական դիսկուրսը։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ սահմանադրական փոփոխությունների օրակարգը կեղծ օրակարգ է, որը նետվել է ՀՀ իշխանությունների կողմից։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Չեմ կարծում, որ այդ գործընթացն իրենք կհասցնեն ավարտին։ Մենք խիստ դեմ ենք Սահմանադրության վերաբերյալ իրենց հնչեցրած թեզերին, բայց չեմ կարծում, որ դա պետք է լինի Հայաստանի միակ քաղաքական դիսկուրսը։ Հայաստանի անունից հիմնական բանակցողն այս պահին զբաղված է բացառապես Ադրբեջանի ուլտիմատումների կատարմամբ»,– ասաց Մամիջանյանը։
Նա շեշտեց` Սահմանադրության փոփոխության առնչությամբ հնարավոր ձևավորվող «Ոչ»–ի շտաբի առնչությամբ էլ դեռ հստակ որևէ բան չեն կարող ասել։ Ըստ խմբակցության ղեկավարի` պետք է տեսնեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և հավելյալ կհայտարարեն։
այտնել էինք, որ Հ«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող
Ավետիք Չալաբյանն ավելի վաղ հայտարարել էր սահմանադրական շարժում ձևավորելու մասին ու կոչ արել բոլոր շահագրգիռ կողմերին միանալ իրենց։ Նրանք պատրաստվում են պայքարել ՀՀ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության դեմ։
Խմբակցության ղեկավարի պնդմամբ` Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, քանի որ վերջինս զբաղված է կառավարության շենքը վերանորոգելով ու Արագած լեռը պատին նկարելով։
«Այդ մարդը համարում է, որ մեր երկրի միակ խնդիրը զինանշանը, օրհներգն ու դրոշն են։ Տենց օդաչուով նման տուրբուլենտության մեջ կարելի՞ է մտնել։ Ոչ միայն անփորձ է, ոչ միայն կրթություն չունի, ոչ միայն սթափություն չունի, այլև իր սխալներն ընդունելու ունակություն չունի։ 5000 մարդ զոհվել է, ասում է զինանշանն էր մեղավոր»,– ասաց Մամիջանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ
փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին,
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։