https://arm.sputniknews.ru/20240209/hh-em-gvortsynkerutjan-khvorhrdi-nisty-kanckacvi-brjuselum-72123492.html
ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում
ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում
Sputnik Արմենիա
Ժոզեպ Բորելի և Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունները կքննարկեն բարեփոխումներին, տնտեսությանը, վիզային ռեժիմին և անվտանգության խնդիրներին առնչվող... 09.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-09T14:20+0400
2024-02-09T14:20+0400
2024-02-09T14:32+0400
բրյուսել
ժոզեպ բորել
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66932933_0:0:1600:901_1920x0_80_0_0_d6678040a674da4c969585efa1bdbea3.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարրի – Sputnik. ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի և գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Նրանք նաև կքննարկեն կողմերի գործընկերության առավել հավակնոտ ծրագրի առաջմղման հնարավորությունները։Արևմուտքը Երևանին և Բաքվին հրապուրելով Բրյուսել և Փարիզ է տանում. ԼավրովՆրանք կանդրադառնան նաև քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարության ոլորտում բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային և մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարներին: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերի, արտաքին քաղաքականության վերաբերյալ:Գործընկերության խորհուրդը կգլխավորի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայկական պատվիրակությունը նիստին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ:Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետՀայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին Բրյուսելում։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66932933_28:0:1449:1066_1920x0_80_0_0_c06981e24a989eab9dc60e6e1c4b5aab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրյուսել, ժոզեպ բորել, արարատ միրզոյան
բրյուսել, ժոզեպ բորել, արարատ միրզոյան
ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում
14:20 09.02.2024 (Թարմացված է: 14:32 09.02.2024) Ժոզեպ Բորելի և Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունները կքննարկեն բարեփոխումներին, տնտեսությանը, վիզային ռեժիմին և անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարրի – Sputnik. ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:
Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի և գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Նրանք նաև կքննարկեն կողմերի գործընկերության առավել հավակնոտ ծրագրի առաջմղման հնարավորությունները։
Նրանք կանդրադառնան նաև քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարության ոլորտում բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային և մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարներին: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերի, արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Գործընկերության խորհուրդը կգլխավորի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայկական պատվիրակությունը նիստին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ:
Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին Բրյուսելում։