https://arm.sputniknews.ru/20240209/hajpvosty-pvordznakan-tsragir-e-sksum-rusastani-pvosti-het-72117635.html
«ՀայՓոստը» փորձնական ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ
«ՀայՓոստը» փորձնական ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ
Sputnik Արմենիա
Առցանց առևտրով զբաղվող ռուսաստանյան խոշոր հարթակներից մեկը կկարողանա բեռները տեղափոխել փոստային ուղիներով, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել առաքման գներն ու... 09.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-09T12:37+0400
2024-02-09T12:37+0400
2024-02-09T12:47+0400
հայաստան
հայփոստ
ռուսաստան
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72114569_0:162:1280:882_1920x0_80_0_0_476af7cec9aae361e096f23de9347974.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «ՀայՓոստը» պիլոտային ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ։ Տեղեկությունը հայտնում է «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը։Նշվում է, որ «ՀայՓոստի» և Ռուսաստանի փոստի ղեկավար կազմերը հանդիպումներ են անցկացրել Մոսկվայում, քննարկել են էլեկտրոնային առևտրի զարգացման, նոր ծառայությունների ներդրման, ինչպես նաև փոստափոխանակման կազմակերպման վերաբերյալ հարցեր:Այս ծրագրի շրջանակում տեղի է ունենալու տերմինալից տերմինալ փոստային փոխադրում, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել առաքման գներն ու ժամկետները, ինչպես նաև էապես բարձրացնել փոստափոխանակման ծավալները:ԵԱՏՄ-ում մշակում են առցանց վաճառքի նոր կանոններՊայմանագիրը ստորագրել են «ՀայՓոստի» գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը և Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Կոլուդարովը:Կողմերը նպատակ ունեն այս ծառայության ներդրումը հաջողելուց հետո ձեռնամուխ լինել աշխարհագրության ընդլայնմանը, ինչպես նաև լիահույս են, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում տեսանելի կլինեն նոր ծառայության պտուղները, ինչից հետո այդ ծառայությունը կառաջարկեն այլ ընկերությունների:ՏՏ ոլորտը գերազանցել է 1 մլրդ դոլարը․ 2023-ի վիճակագրական տվյալները ՀՀ տնտեսության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/09/72114569_5:0:1280:956_1920x0_80_0_0_1bcdbd30df18008192256ec40fc08227.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայփոստ, ռուսաստան, առևտուր
հայաստան, հայփոստ, ռուսաստան, առևտուր
«ՀայՓոստը» փորձնական ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ
12:37 09.02.2024 (Թարմացված է: 12:47 09.02.2024) Առցանց առևտրով զբաղվող ռուսաստանյան խոշոր հարթակներից մեկը կկարողանա բեռները տեղափոխել փոստային ուղիներով, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել առաքման գներն ու ժամկետները։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «ՀայՓոստը» պիլոտային ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ։ Տեղեկությունը հայտնում է «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «ՀայՓոստի» և Ռուսաստանի փոստի ղեկավար կազմերը հանդիպումներ են անցկացրել Մոսկվայում, քննարկել են էլեկտրոնային առևտրի զարգացման, նոր ծառայությունների ներդրման, ինչպես նաև փոստափոխանակման կազմակերպման վերաբերյալ հարցեր:
«Հանդիպումների արդյունքում կողմերը ստորագրել են կարևոր պայմանագիր, որի համաձայն` առցանց առևտրով զբաղվող ռուսաստանյան խոշոր հարթակներից մեկի համար ներդրվելու է պիլոտային ծրագիր, ըստ որի մեծածավալ բեռները փոստային ուղիներով փոխադրվելու են ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այս ծրագրի շրջանակում տեղի է ունենալու տերմինալից տերմինալ փոստային փոխադրում, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել առաքման գներն ու ժամկետները, ինչպես նաև էապես բարձրացնել փոստափոխանակման ծավալները:
Պայմանագիրը ստորագրել են «ՀայՓոստի» գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը և Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Կոլուդարովը:
Կողմերը նպատակ ունեն այս ծառայության ներդրումը հաջողելուց հետո ձեռնամուխ լինել աշխարհագրության ընդլայնմանը, ինչպես նաև լիահույս են, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում տեսանելի կլինեն նոր ծառայության պտուղները, ինչից հետո այդ ծառայությունը կառաջարկեն այլ ընկերությունների: