00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի. Փաշինյանը` ինտենսիվ այգիների ծրագրի մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ հայտնաբերված խախտումներն ընդամենը 234 մլն դրամ են կազմել, որն ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է կազմում։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ինտենսիվ այգիների սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվեց մինչև 2025թ. վերջ։ ՀՀ կառավարությունն այդ մասին որոշում ընդունեց այսօրվա նիստում։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ բարձրացած կոռուպցիոն սկանդալը վերաբերում է նաև այս ծրագրին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, խոսելով ծրագրի մասին, հայտնեց, որ նախորդ հինգ տարիներին 7 000 հա հողի վրա ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որի արդյունքում գյուղատնտեսության այս ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 մլրդ դրամ։
«Գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերացնում ենք, այսինքն` հիմա ներդրողները կամ ֆերմերները, որոնք ինտենսիվ այգիներ են տնկում, հողերից կախված որևէ առավելություն չեն ստանա, քանի որ կաթիլային ոռոգման պարագայում ջրի ծախսը գրեթե նույնն է մնում»,– հայտարարեց Քերոբյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս ծրագիրը ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, քանի որ ջրային պաշարների ու հողերի ճիշտ կառավարման արդյունքում պետք է ակտիվացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը։
Նրա խոսքով` պետությունը պետք է աջակցի, որ տարեկան առնվազնը 1000 հա այգի հիմնվի։
«Պարոն նախարար, ձեր նշած 7000 հա–ն օբյեկտիվ թիվ չէ, քանի որ մենք դեպքեր ունենք, երբ բացահայտվել են որոշ չարաշահումներ, որ ինտենսիվ այգի չկա, սակայն սուբսիդավորումը կա։ Հարց կծագի` ինչո՞ւ ենք այդ պայմաններում այս ծրագիրը շարունակում։ Ուղղակի պետք է ՀՀ կառավարության մեր գործն իրավապահ մարմինների գործից տարբերակվի։ Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի։ Եթե չարաշահող մի 10 ընկերության պատճառով այդ ոլորտը պետք է ոչնչացնենք, դա նշանակում է, որ ՀՀ ապագան ենք ոչնչացնում»,– հայտարարեց Փաշինյանը։
Քերոբյանը նշեց, որ իրավապահների հայտնաբերած վերջին խախտումներն ընդամենը 234 մլն դրամի մասին են, որն ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է կազմում։
«Այստեղ ոչ թե գողության մասին է խոսքը, այլ տնտեսվարողների կողմից խարդախությունների մասին»,– պարզաբանեց նախարարը։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ երբեմն գործադիր մարմնի ընթացակարգներն այնպես խճճված են լինում, որ սատանան անգամ երբեմն գլուխ չի հանի, թե ինչպես են դրանք աշխատում։ Այս դեպքում, ըստ նրա, սկզբունքը մեկն է` հասկանալ` ի վերջո, բյուջեից փող տարվել է, թե ոչ։
Հիշեցնենք, որ ինտենսիվ այգիների ստեղծման աջակցությունը սկսել է Կարեն Կարապետյանի կառավարությունն ու ընդլայնել ներկայիս իշխանությունը:
Ըստ գործող աջակցության ծրագրերի՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են մինչև 100 հեկտար ինտենսիվ այգի հիմնել, վարկային տոկոսադրույքների սուբսիդիաներ են ստանում, իսկ նրանք, ովքեր փոքր ու միջին այգի են հիմնում (մինչև 5 հեկտար), ծախսերի 50%-ի փոխհատուցում են ստանում։
Փաշինյանը դժգոհեց Սևանա լճում սիգ որսալու քվոտայի ցածր իրացումից
Լրահոս
0