00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի գեղեցկուհու անհավանական արկածները Ճապոնիայում

© AFP 2024 / StringerԿարոլինա Շիինո
Կարոլինա Շիինո - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Բաժանորդագրվել
​Կարո՞ղ եք ասել, թե ինչով են ճապոնացիները տարբերվում այլ ազգերից։ Այո′, շատ ճիշտ եք՝ ճապոնացիները գեղեցկություն են փնտրում ու գտնում այնպիսի սովորական բաներում, որոնք մենք չենք էլ նկատում։
Գիտե՞ք, օրինակ, թե ինչ է նշանակում «մոմիձիգարի»։ Դա թխկի ծառի աշնանային տերևների ըմբոշխնումն է։ Նկատե′ք՝ ոչ թե, ասենք, կաղամախու կամ կաղնու, այլ հենց թխկենու տերևների։ Երևի չգիտեք նաև, թե ինչ ասել է «յուկիմի», այնինչ, դա լուսնի գեղեցկությամբ զմայլվելն է։ Խոստովանե′ք՝ ե՞րբ եք վերջին անգամ գոնե աշխատանքից տուն վերադառնալիս յուկիմիով զբաղվել։ Իսկ Ծագող արևի երկրի բնակչի համար լուսնին նայելը իսկական արարողություն է։
Ճապոնացիները, բնականաբար, շատ են գնահատում նաև կնոջ գեղեցկությունը։ Ճիշտ է, կանանց գեղեցկությունը գնահատելու վերջին փորձն ավարտվեց կրկնակի սկանդալով։​
Արդյոք սկսե՞լ է փչել փոփոխությունների քամին, թե՞ դա պատրանք է
Առաջին սկանդալը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ «Միսս Ճապոնիա» գեղեցկության մրցույթում հաղթեց… ուկրաինուհի Սիինոն։ Այսինքն, ինչպե՞ս, վրդովվում էին շատերը. այն, որ շատ գեղեցիկ է, որևէ մեկը չի ժխտում, բայց չէ՞ որ մրցույթի կանոնադրությունում հստակ ամրագրված է՝ մրցանակաբաշխության նպատակը ամենագեղեցիկ ճապոնուհու բացահայտումն է։ Հիմա ստացվում է, որ ամենագեղեցիկ ճապոնուհին ազգությամբ ուկրաինացի՞ է։ Եվ Ճապոնիայում ազգի և ազգային պատկանելության շուրջ մի այնպիսի վիճաբանություն ծավալվեց, որն իր թեժությամբ կարելի է համեմատել միայն «Հայոց պատմության» և «Հայաստանի պատմության» թեմայի շուրջ վեճի հետ։​
Ազգային պատկանելության հարցն ընդհանրապես ամենավիճահարույցներից մեկն է ողջ աշխարհում։ Դրա համար էլ ամեն ինչ արվում է այն շրջանցելու համար։ Օրինակ, երբ «Սովետը» քանդվեց ու սկսեցինք ազատորեն գնալ Եվրոպա, օդակայաններում տարբեր թերթիկներ լրացնելիս դեմ էինք առնում «nationality» բառին, որը, ըստ մեր սուղ դպրոցական անգլերենի, պիտի որ նշանակեր «ազգային պատկանելություն», այնինչ, մեզ պարզապես հարցնում էին՝ ո՞ր պետության քաղաքացի եք, որովհետև մարդու ազգությունը Եվրոպայում կամ Ամերիկայում որևէ մեկին չի հետաքրքրում։
Իսկ ինքդ քեզ կարող ես թեկուզ փարավոնների կամ հոբբիթների ազգի ներկայացուցիչ համարել. դա քո անձնական գործն է։ Եվ, ի դեպ, տարբեր երկրներում մարդահամարների ժամանակ, ինչպես վկայում են լրատվամիջոցները, մարդիկ հաճախ հենց այդպես էլ վարվում են. ազգության մասին հարցին պատասխանում են՝ էլֆ եմ, բուլբաշ կամ տիեզերքի բնակիչ։​
Կտեսնի՞ արդյոք Անահիտին նրա վերադարձի համար պայքարած Արմեն Աշոտյանը
Ճապոնիայում հաղթած գեղեցկուհին, որի հայրն ու մայրը զտարյուն ուկրաինացիներ են, պնդում է՝ ես ճապոնացի եմ, 5 տարեկանից ապրել եմ Ճապոնիայում, գրում և կարդում եմ ճապոներեն, մտածում եմ ճապոներեն, համարում եմ ինձ ճապոնական մշակույթի կրող և շատ ուրախ եմ, որ ինձ, որպես «Միսս Ճապոնիա» մրցույթի հաղթողի, ճապոնուհի են ճանաչել։ Ընդդիմախոսները հակադարձում են՝ ուրեմն բավական է ստանալ Ճապոնիայի քաղաքացիություն, բարեխիղճ կերպով հարկեր վճարել և իմանալ ճապոներեն, ու դու արդեն ճապոնացի՞ ես։ Իսկ եթե վաղը գնաս Ֆրանսիա, այնտեղի քաղաքացիություն ստանաս, հարկեր մուծես և խոսես ֆրանսերեն, միանգամից կդառնաս ֆրանսուհի՞, այսինքն` կփոխե՞ս ազգային պատկանելությունդ։ Բա որ հետո Հայաստան գնա՞ս։
Իսկապես, երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կվերաբերվեիք, եթե «Միսս Հայաստանը» ուկրաինուհի լիներ։ Կամ, ասենք, կոլումբիացի։ Հո գաղտնիք չէ՞, որ «Միսս տիեզերք» մրցույթի հաղթողների մեծ մասը Կոլումբիայից են կամ Վենեսուելայից։​
Բայց մինչ ճապոնացիները վիճում էին ուկրաինացի գեղեցկուհու մասին, նա կամովին հրաժարական տվեց, երբ պարզվեց, որ ժամանակին սիրաբանել է ճապոնացի հայտնի բժշկի հետ, որը կին և երեխա ունի։ Այսինքն, թիվ մեկ գեղեցկուհու կարգավիճակը սկսվեց սկանդալով և շատ արագ ավարտվեց սկանդալով։
Ուկրաինուհի Սիինոն ներողություն հայցեց ճապոնացիներից՝ ճշմարտությունը թաքցնելու համար և վերադարձրեց թագը, որն, ի դեպ, որևէ մեկի բաժինը չի դառնա մինչև մյուս տարի, երբ կանցկացվի գեղեցկության հերթական մրցույթը։ Ու սկսվեց նոր, ոչ պակաս թեժ վիճաբանությունը։​
Չկայացած պաշտոնազրկում. Զելենսկին տանել չի կարողանում, երբ ուրիշին ավելի շատ են ծափահարում
Ոմանք պնդում են՝ մրցանակաբաշխության կազմակերպիչները առաջադրել են ընդամենը երեք պայման՝ թեկնածուն պետք է ունենա Ճապոնիայի քաղաքացիություն, ամուսնացած չլինի, տարիքն էլ՝ 17-ից 26։ Ձեր ի՞նչ գործն է, թե ում հետ է հանդիպում ջահել ու գեղեցիկ կինը, ինչո՞ւ եք խառնվում նրա անձնական կյանքին։ Ա′յ, երբ պայմանների ցանկում կավելացնեք, որ թեկնածուն իրավունք չունի խախտելու բարոյականության և էթիկայի նորմերը, այն ժամանակ էլ իրավունք կունենաք պահանջելու։ Բայց չմոռանաք նաև բացատրել, թե, ըստ ձեզ, ինչ է նշանակում էթիկայի նորմերի խախտում։​
Մի խոսքով` ուկրաինուհու գեղեցկությամբ զմայլվելը գոնե այս անգամ ճապոնացիների մոտ մի քիչ լավ չստացվեց։ Ոչինչ, ուրույն ազգի համար մեծ հոգ չէ՝ մոմիձիգարիի և յուկիմիի դարավոր ավանդույթը հո կա ու կա։
Լրահոս
0