https://arm.sputniknews.ru/20240208/mvoskvan-aph-um-paraktman-nshanner-chi-tesnum-rd-pvokhartgvortsnakharar-72060782.html
Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում. ՌԴ փոխարտգործնախարար
Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում. ՌԴ փոխարտգործնախարար
Sputnik Արմենիա
Չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով, նշել է Պանկինը: 08.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-08T10:01+0400
2024-02-08T10:01+0400
2024-02-08T10:01+0400
ռուսաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան
մոլդովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44487651_0:0:3147:1770_1920x0_80_0_0_3ca06a361c799024208991c688106d09.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը հետևել Մոլդովայի օրինակին և մտածել Համագործակցությունից դուրս գալու մասին:Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն Է ԱՊՀ-ում և համագործակցության շահագրգիռ անդամ, նշել է դիվանագետը:Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցային ճնշումը միայն ամրապնդում է Համագործակցությունում բազմակողմ կապերի ամրապնդման, այդ թվում ՝ տնտեսական ինտեգրման խորացման կարևորության գիտակցումը, ասել է դիվանագետը:ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել կազմակերպության գործերում ներգրավվածության աստիճանը, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա զարգացման համար, ընդգծել է նա:Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ հանրապետությունը վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջը: ԱՊՀ առաջնորդները շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի․ ԼեբեդևՄոլդովայի իշխանությունները 2022 թվականից սկսել են խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել համագործակցության հետ բոլոր համաձայնագրերը և չեղյալ հայտարարել այն համաձայնագրերը, որոնք, իրենց գնահատականներով, դարձել են անարդյունավետ ՝ հույս ունենալով այդ համաձայնագրերը փոխարինել ԱՊՀ անդամ երկրների հետ երկկողմ պայմանագրերով: 2023 թվականին չեղյալ է հայտարարվել ԱՊՀ-ի հետ 35 համաձայնագիր, ինչպես նաև խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից (ՄԽՎ) դուրս գալուն։
մոլդովա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1e/44487651_197:0:2928:2048_1920x0_80_0_0_a096e3a87ccff3640c5663890c8e7a17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, մոլդովա
ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան, մոլդովա
Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում. ՌԴ փոխարտգործնախարար
Չնայած բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով, նշել է Պանկինը:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Մոսկվան ԱՊՀ-ում պառակտման նշաններ չի տեսնում,
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը ՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Հայաստանը հետևել Մոլդովայի օրինակին և մտածել Համագործակցությունից դուրս գալու մասին:
Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն Է ԱՊՀ-ում և համագործակցության շահագրգիռ անդամ, նշել է դիվանագետը:
«Որոշակի փուլում իսկապես տեղի է ունեցել Երևանի ակտիվության նվազում ԱՊՀ հարթակում։ Սակայն ընդհանուր առմամբ տարվա արդյունքները կարելի է դրական համարել. հայկական կողմը միացել է 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կազմակերպության գագաթնաժողովի որոշումների մեծամասնությանը, պաշտպանել Է Համագործակցության կանոնադրական մարմինների՝ անցյալ տարի ընդունված գրեթե բոլոր համատեղ հայտարարությունները», - ասել է նա։
Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցային ճնշումը միայն ամրապնդում է Համագործակցությունում բազմակողմ կապերի ամրապնդման, այդ թվում ՝ տնտեսական ինտեգրման խորացման կարևորության գիտակցումը, ասել է դիվանագետը:
ԱՊՀ ձևաչափում առկա մեխանիզմները, որոնք թույլ են տալիս երկրներին ինքնուրույն որոշել կազմակերպության գործերում ներգրավվածության աստիճանը, պայմաններ են ստեղծում համագործակցության հետագա զարգացման համար, ընդգծել է նա:
Ավելի վաղ Մոլդովայի արտաքին քաղաքականության և եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը հայտարարել էր, որ հանրապետությունը վերջնականապես դուրս կգա ԱՊՀ-ից մինչև 2024 թվականի վերջը:
Մոլդովայի իշխանությունները 2022 թվականից սկսել են խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել համագործակցության հետ բոլոր համաձայնագրերը և չեղյալ հայտարարել այն համաձայնագրերը, որոնք, իրենց գնահատականներով, դարձել են անարդյունավետ ՝ հույս ունենալով այդ համաձայնագրերը փոխարինել ԱՊՀ անդամ երկրների հետ երկկողմ պայմանագրերով: 2023 թվականին չեղյալ է հայտարարվել ԱՊՀ-ի հետ 35 համաձայնագիր, ինչպես նաև խորհրդարանը հավանություն է տվել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից (ՄԽՎ) դուրս գալուն։