https://arm.sputniknews.ru/20240208/kvotajqi-nakhkin-marzpeti-vordu-hvoghamasy-veradardzvel-e-petutjany-anna-vardapetjan-72073507.html
Կոտայքի նախկին մարզպետի որդու հողամասը վերադարձվել է պետությանը. Աննա Վարդապետյան
Կոտայքի նախկին մարզպետի որդու հողամասը վերադարձվել է պետությանը. Աննա Վարդապետյան
Sputnik Արմենիա
Աննա Վարդանյանը վստահեցնում է, որ այս դեպքում գործի քննության վաղեմության ժամկետները չեն խախտվել։ 08.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-08T13:43+0400
2024-02-08T13:43+0400
2024-02-08T13:55+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62119109_0:0:894:503_1920x0_80_0_0_18c075dccaa75aee8203fa6384861635.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի որդու` 24 993 քմ տարածքով հողամասը վերադարձվել է պետությանը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։Հողամասը գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում։ Վարդապետյանի խոսքով` ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով անվավեր է ճանաչվել 2015 թ. Կոտայքի մարզպետի տեղակալի և Շահգելդյանի որդու միջև կնքված` այդ հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու նրա անունով արված սեփականության իրավունքի պետական գրանցումը։Նա անդրադարձավ այն խնդրին, որ շատ հաճախ դատախազության հասցեին մեղադրանք է հնչում, որ վաղեմության ժամկետները խախտվում են։«Ժամկետները դեֆորմացված չեն ու համապատասխանում են միջազգային չափանիշներին` այլ երկրներում կատարված նմանատիպ հանցանքների ժամկետներին»,– վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ մյուս հարցը, որի համար ՀՀ իշխանություններն էլի շատ են թուքումուր ուտում, դա ապօրինի գույքի բռնագանձումն է։«Մարդիկ մեզ մեղադրում են, թե ինչու հեղափոխությունից հետո գործիքները չենք վերցրել, գնացել ու հենց տեղում այդ ամենը բռնագանձել»,– ասաց նա։Ըստ վարչապետի` ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով, և, ի վերջո, 2023 թ. առաջին ծիծեռնակները երևացին։Մասիսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը 5,5 մլն դրամ է վերադարձվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/04/62119109_82:0:875:595_1920x0_80_0_0_05cdb62ef5ff154acef0227c2d983b90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, աննա վարդապետյան
հայաստան, նիկոլ փաշինյան, աննա վարդապետյան
Կոտայքի նախկին մարզպետի որդու հողամասը վերադարձվել է պետությանը. Աննա Վարդապետյան
13:43 08.02.2024 (Թարմացված է: 13:55 08.02.2024) Աննա Վարդանյանը վստահեցնում է, որ այս դեպքում գործի քննության վաղեմության ժամկետները չեն խախտվել։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի որդու` 24 993 քմ տարածքով հողամասը վերադարձվել է պետությանը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հողամասը գտնվում է Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրում։ Վարդապետյանի խոսքով` ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով անվավեր է ճանաչվել 2015 թ. Կոտայքի մարզպետի տեղակալի և Շահգելդյանի որդու միջև կնքված` այդ հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու նրա անունով արված սեփականության իրավունքի պետական գրանցումը։
«Վճռի համաձայն` 46 մլն 929 հազար շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը»,– ասաց Վարդապետյանը։
Նա անդրադարձավ այն խնդրին, որ շատ հաճախ դատախազության հասցեին մեղադրանք է հնչում, որ վաղեմության ժամկետները խախտվում են։
«Ժամկետները դեֆորմացված չեն ու համապատասխանում են միջազգային չափանիշներին` այլ երկրներում կատարված նմանատիպ հանցանքների ժամկետներին»,– վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ մյուս հարցը, որի համար ՀՀ իշխանություններն էլի շատ են թուքումուր ուտում, դա ապօրինի գույքի բռնագանձումն է։
«Մարդիկ մեզ մեղադրում են, թե ինչու հեղափոխությունից հետո գործիքները չենք վերցրել, գնացել ու հենց տեղում այդ ամենը բռնագանձել»,– ասաց նա։
Ըստ վարչապետի` ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով, և, ի վերջո, 2023 թ. առաջին ծիծեռնակները երևացին։