00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կալանքի իրավունքը Հայաստանում վերածվել է ֆետիշի և պատժիչ գործիքի․ Լիլիթ Գալստյան

© Sputnik / Asatur YesayantsԼիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2024
Լիլիթ Գալստյան
Բաժանորդագրվել
Պատգամավորը կարծում է, որ պետք է պատասխանատվության ինստիտուտ սահմանել այն դատավորների նկատմամբ, որոնց սխալ վճիռները վնաս են հասցրել նաև ՀՀ հեղինակությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik․ Դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների և ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար դատավորի թեկնածուի ընտրության հարցը։
«Մեր փողոցային պայքարի, միտինգների արդյունքում իմ գաղափարական ընկերներից շատերը բանտերում, կալանքի վայրերում հայտնվեցին սոսկ իրենց գաղափարական համոզմունքների համար։ Ըստ էության, մենք ունենք մի իրականություն, երբ կալանքի իրավունքը վերածվել է Հայաստանում ֆետիշի և պատժիչ գործիքի»,- ասաց Գալստյանը։
Պատգամավորը ուշադրություն հրավիրեց ևս մի հանգամանքի՝ դատավորների պատասխանատվության խնդրին։ Հիշեցրեց վերջին տարիներին միջազգային դատարաններում Հայաստանի դեմ հայցերը, որոնցից մի քանիսով որոշում է կայացվել ընդդեմ մեր երկրի։
«Օրինակ` 10 հազար դոլար, վերջերս կարդացի՝ 1 մլն դոլար, Հայաստանը, Հայաստանի բյուջեն ընկնում են պարտքի, պատասխանատվության տակ՝ հատուցելու ՀՀ քաղաքացիներին։ Կարծում եմ՝ պետք է նաև համապատասխան պատասխանատվության ինստիտուտ որդեգրենք հատկապես այն դատավորների նկատմամբ, որոնց սխալ վճիռները ճակատագրական են եղել թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ ՀՀ հեղինակության համար»,- նշեց Գալստյանը։
Նա հույս հայտնեց, որ այն խոստումները, որոնցով այսօրվա քաղաքական ղեկավարությունը եկավ իշխանության՝ արդարադատության, ազատ ընտրության, անկաշառ և անկախ դատական համակարգի մասին, իրական կլինեն և չեն վերածվի գործիքի, որը Հայաստանում ամրագրում է քաղաքական հալածյալների ինստիտուտը։
ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանը դպրոց ընդունվել է 10, ավարտել՝ 20 տարեկանում․ Խամոյան
Լրահոս
0