https://arm.sputniknews.ru/20240208/hhum-dprvocneri-shrjanavartnern-ajlevs-gerazancutjan-medal-chen-stana-72066313.html
ՀՀ–ում դպրոցների շրջանավարտներն այլևս գերազանցության մեդալ չեն ստանա
ՀՀ–ում դպրոցների շրջանավարտներն այլևս գերազանցության մեդալ չեն ստանա
Sputnik Արմենիա
Բարձր ցուցանիշներ գրանցած դպրոցականները միայն «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ կստանան: 08.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-08T12:36+0400
2024-02-08T12:36+0400
2024-02-08T12:42+0400
հայաստան
դպրոց
դպրոցական
աշակերտ
մեդալ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:151:1600:1051_1920x0_80_0_0_38704e8c47038dc0249960817bf68627.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չէ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Գերատեսչությունը նշում է, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:ԿԳՄՍՆ–ն միաժամանակ հիշեցնում է, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին:2024–ին դպրոցաշինության ծրագրի մրցույթների կեսից շատի դեպքում հաղթողներ դեռ չկան. նախարար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:0:1600:1200_1920x0_80_0_0_00f2a3a7a5dc19e55e5ecb7fd20281fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, դպրոցական, աշակերտ, մեդալ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հայաստան, դպրոց, դպրոցական, աշակերտ, մեդալ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ՀՀ–ում դպրոցների շրջանավարտներն այլևս գերազանցության մեդալ չեն ստանա
12:36 08.02.2024 (Թարմացված է: 12:42 08.02.2024) Բարձր ցուցանիշներ գրանցած դպրոցականները միայն «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ կստանան:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չէ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:
«Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը»,– ասված է հաղորդագրությունում:
ԿԳՄՍՆ–ն միաժամանակ հիշեցնում է, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին: